Միգրանտների ընդունման կենտրոնում պայթյուն է եղել. վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի Լացիո շրջանի Սան Լորենցո Նուովո քաղաքում (Հռոմից 140 կմ հեռավորության վրա) միգրանտների ժամանակավոր ընդունման կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ անչափահասներ, հայտնել է RAI News 24-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 01:00-ին (Երևանի ժամանակով նոյեմբերի 10-ի 00:00-ին) ուժգին պայթյուն է տեղի ունեցել շենքում, որտեղ դիմում են ապաստան հայցողները։
Պայթյունի պատճառն անհայտ է, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Որոշ տուժածներ լուրջ վնասվածքներ են ստացել։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ, այդ թվում՝ Լացիո և Ումբրիա շրջաններից։