Իրանական նավթի ներմուծումը Չինաստան հասել է ռեկորդային բարձր մակարդակի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանից Չինաստան նավթի ներմուծումը հասել է ռեկորդային բարձր մակարդակի, քանի որ Իրանն ավելացնում է նավթի արդյունահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, տեղեկացրել է Mehr-ը։
Հում նավթի աշխարհի ամենախոշոր ներմուծողը եւ Իրանի գլխավոր հաճախորդը՝ Չինաստանը, օրական միջինը գնել է 1,05 մլն բարել իրանական նավթ 2023թ. առաջին 10 ամիսներին՝ ըստ Vortexa-ի տվյալների։ Դա 60 տոկոսով ավելին է մինչպատժամիջոցային առավելագույնից, որը գրանցվել է Չինաստանի մաքսատանը 2017թ.։
Reuters-ի հարցումների եւ ՕՊԵԿ տվյալների համաձայն՝ նավթի արդյունահանումը Թեհրանի կողմից հոկտեմբերին ավելացել է՝ օրական 3,17 մլն բարելի հասնելով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2018-ից, երբ Վաշինգտոնը նորից պատժամիջոցներ մտցրեց Իրանի դեմ։
Vortexa-ի տվյալներով՝ Իրանից Չինաստան ներմուծումը հոկտեմբերին հասել է օրական մոտ 1,45 մլն բարելի, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է ամբողջ պատմության ընթացքում։
Չինացի թրեյդերների խոսքով՝ 40 անկախ չինական նավթավերամշակող գործարանների մեծ մասը, որոնք հայտնի են որպես teapots, վերամշակում են իրանական նավթը։ Չինաստանը հում նավթ է գնում նաեւ Ռուսաստանից եւ Վենեսուելայից, որոնք եւս հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ։