«Մոլորակի ժամ 2017». Այսօր մեկ ժամով կանջատվեն լույսերը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանն այս տարի 9-րդ անգամ նշելու է «Մոլորակի ժամ» բնապահպանական միջոցառումը: Հենց այս համաշխարհային արշավով էլ մեկնարկում է «Մաքուր Հայաստան» նախաձեռնությունը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ:
«Մոլորակի ժամ» արշավը մեկնարկել է 2007 թվականին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ մեկ ժամով անջատել էին լույսերը հանուն մոլորակի բնապահպանական խնդիրների բարձրաձայնման եւ կլիմայի փոփոխության կանխման:
Հայաստանում «Մոլորակի ժամ 2017»-ը կանցկացվի մարտի 25-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը: Մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի եւ խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին լուսավորությունն ու փողոցային լուսավորությունը: