Իրաքը հայտարարել է Սիրիայում ամերիկյան բազայի վրա հարձակման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է, որ հարձակվել է Սիրիայի Գրին գյուղում գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հայտարարությանը։
«Իրաքի Իսլամական դիմադրության մարտիկները անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել են Սիրիայի Գրին գյուղում գտնվող ամերիկյան օկուպացիոն բազայի վրա»,- ասվում է զեկույցում: