Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կույրերի միջազգային օր, Ռուսաստան՝ Քիմիական և ռադիացիոն պաշտպանության զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1114– Հայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը:

1808-Թուրքիայում հրատարակվել է ամենահին հայալեզու թերթը` «Ժամանակ»-ը:

1894 –ծնվել է դերասան Լևոն Զոհրաբյանը:

1895 –ծնվել է հայազգի խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը:

1908– վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի Սև քարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան):

1917 —Բաքվի խորհուրդը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ վերցրել է իշխանությունը Բաքվում:

1927 –ծնվել է ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը:

1937 – ծնվել է դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը:

1937 – վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Հակոբ Հակոբյանը:

1946 –ծնվել է հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը:

1959 – վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Արիս Շաքլյանը:

1975 – ծնվել է նկարիչ, ձևավորող Հռիփսիմե Մարգարյանը:

1920 –հայկական կառավարության գիտությամբ վրացական զորքերը մտել են 1919 թվականի հայ-վրացական պատերազմի արդյունքում ստեղծված չեզոք գոտի, որպեսզի կանխվի այդ տարածքների օկուպացիան թուրքերի կողմից:

2005-Ռուսաստանի Ստավրոպալի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում գիշերը փորձ է արվել հրկիզել քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնը:

2006-«Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը սկսել է փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ավելի քան 2 հազար ժառանգներին:

 2009 –վախճանվել է բուսաբան Արմեն Թախտաջյանը:

2014-Մայր Աթոռում աշխատանքներն է ավարտել Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ որոշվել է իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը՝ առաջիկա ապրիլի 23-ին:

2019-Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել:

2020-Երևանի Ազատության հրապարակում կայացել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքը։

-Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

354 – ծնվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:

1002 – էտերելդ 2-րդ Խելագարի հրամանով Անգլիայի հարավային շրջաններում իրականացվել է դանիացիների սպանդ:

1775 —անկախության համար մղվող պատերազմի ընթացքում Ջորջ Վաշինգտոնի ղեկավարած բանակը գրավել է Մոնրեալը:

1805 —վիենացի մսագործ Իոհան Լաները հայտնագործել է նրբերշիկը:

1810 – ծնվել է ռուս նշանավոր գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը:

1850– ծնվել է շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը («Գանձերի կղզին», «Սև նետը»):

1862 - Լուիս Քերոլը Ալիս Լիդլին տված խոստմանը համաձայն սկսել է գրել Ալիսի մասին հեքիաթը:

1868– վախճանվել է իտալացի նշանավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին:

1903– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Կամիլ Պիսսարոն:

1907 —Ֆրանսիական Նորմանդիայում Պոլ Կորնյուն իր ստեղծած ուղղաթիռով կարողացել է 2 մետր (6,5 ֆուտ) բարձրանալ օդ:

1913 —կնքվել է թուրք-հունական համաձայնագիր՝ համաձայն որի հույները բացի էգեյան ծովի Թինիդոս, Իմբրդոս և Դոդեկանես կղզիները ստացել են նաև Կրիտոս կղզին:

1928 —Լենինի ուղեղի հետազոտման լաբորատորիայի հիմքի վրա գերմանացի ֆիզիոլոգ Օսկար ֆոգտը Մոսկվայում ստեղծում է Ուղեղի ինստիտուտը:

1940-Willis MotorCo ընկերությունը փորձարկել է առաջին ջիպ ավտոմեքենան:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային զորքերի Կիևյան հարձակվողական օպերացիան:

1964– տեղի է ունեցել «Ֆանտոմաս» ֆիլմի պրեմիերան:

1985 —ժայթկել է 1845 թվականից մարած կոլումբիական Նևադո-դել-Ռուիս հրաբուխը, որի արդյունքում զոհվել են մոտ 20 000 մարդ:

1994 - Շվեդիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով երկիրը միացել է Եվրամիությանը

2001 —Հյուսիսային դաշինքի ուժերը մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ:

2007 - Ռուսաստանը պաշտոնապես իր զորքերը հանել է վրացական Բաթումիից:

2015 - Փարիզում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք։

2022 —Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 6 և վիրավորվել է ավելի քան 80 անձ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող»
Ամենադիտված