Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կկայանա ԵԱՀԿ մշտադիտարկումը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ու Ադրբեջանի սահմանին հունիսի 22-ին կկայանա ԵԱՀԿ մշտադիտարկումը:
Մշտադիտարկումը կկայանա Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ:
Հայաստանի կողմից մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Շվեդբերգը:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը ու Սայմոն Թիլլերը: