Քաղցկեղը հնարավո՞ր է բուժել այս խոտաբույսերի միջոցով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՎերջերս չինացի, ֆրանսիացի և բրիտանացի գիտնականների միջազգային խմբին հաջողվել է պարզել, որ հոմոհարինգտոնին նյութն առաջացնում է միելոիդային լեյկեմիայի նվազում: Այս նյութը պարունակվում է “Cephalotaxus harringtonii” փշատերև բույսի մեջ, որը չինացի բժիշկները կիրառել են արյան քաղցկեղի դեմ պայքարի համար:
BBC-ի փոխանցմամբ՝ ННТ-ի նախնական փորձարկումներից հետո Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը դեղամիջոցը հավանության է արժանացրել քրոնիկ միելոիդային լեյկեմիայով հիվանդների բուժման համար: Այդ հիվանդությունը բավականին դժվար է ենթարկվում դեղամիջոցների ազդեցության, իսկ դրա դեմ պայքարում առավել արդյունավետ համարվում են քիմիաթերապիան և ցողունային բջիջների փոխպատվաստումը:
Սակայն գիտնակններին հաջողվեց պարզել, որ ННТ-ն կարող է նպաստել քաղցկեղային ուռուցքների աճի դանդաղեցմանը: Մասնագետները ցույց են տվել, որ ННТ-ն սորաֆենիբոմ հակաուռուցքային դեղամիջոցի հետ համադրելու դեպքում ուռուցքի աճը մկների ներսում անմիջապես արգելափակվում է: Կլինիկական փորձարկման ընթացքում համակցված բուժումը հանգեցրել է լիարժեք բուժման 24 հիվանդից 20-ի դեպքում, որը բավականին մեծ արդյունք է:
Գիտնականները պնդում են, որ իրենց ստացած արդյունքները հնարավորություն կտան մշակել լեյկոզով հիվանդների բուժման անհատականացված մեթոդներ:
Նյութը հրապարակմնա պատրաստեց Orer.am-ը: