Reuters. ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 50 պատանդների՝ ռազմական գործողությունների 3-օրյա դադարի դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում պահվող 50 պատանդների ազատ արձակման գործարքին՝ ռազմական գործողությունների եռօրյա դադարի դիմաց, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կատարի պաշտոնական աղբյուրը։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կատարի պաշտոնյային, նման գործարքի շրջանակներում ենթադրվում է, որ Իսրայելը կազատի որոշ պաղեստինցի կանանց և անչափահասների, որոնք ներկայումս գտնվում են բանտում և կավելացնի Գազա հոսող մարդասիրական օգնության քանակը։
Reuters-ը հայտնում է, որ Իսրայելը դեռ պետք է համաձայնի գործարքի պայմաններին։