Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ապագան կարող են կառուցել Ռուսաստան–Իրան առանցքից դուրս. ԱՄՆ պետդեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարի հրամանով մենք մշակում ենք խոր, համապարփակ եւ թափանցիկ զեկույց, թե ինչ է պատահել Լեռնային Ղարաբաղում ոչ միայն այս օրերին, այլեւ նախորդող ամիսներին։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այսօր՝ նոյեմբերի 15–ին Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։

«Մենք մեր սեփական հետաքննողներից բացի նաեւ ներգրավել ենք այդ դաշտում աշխատող անկախ հետաքննողների, օգտվում ենք նաեւ միջազգային ՀԿ-ների տեղեկություններից։ Եվ այդ զեկույցն ավարտելուց հետո ամբողջությամբ ձեզ համար կհրապարակենք եզրակացությունները, թեեւ ժամկետները չեմ կարող ասել։ Մեր աշխատանքի հաջորդ ուղղությունը Հայաստանին օգնությունն է։

«Ես վերջին մի քանի տարիներին աշխատել եմ Հայաստանի կառավարության հետ եւ խիստ տպավորած եմ այն ջանքերից, որ Հայաստանի կառավարությունը ներդնում է բարեփոխումների եւ իր հարաբերությունները քաղաքական, տնտեսական, անվտանգային, էներգետիկ ոլորտներում՝ հատկապես Անդրատլանտիկ ուղղությամբ դիվերսիֆիկացնելու համար։ Ուստի մենք, պարտավոր ենք օգնել հայ ժողովրդին հաղթահարելու այս դժվարին իրավիճակը, որպեսզի այն որոշումները, որ նրանք խիզախաբար կայացրել են, կարողանան օգնել նրանց կառուցելու ավելի ապահով եւ բարգավաճ ապագա։

Երրորդ ուղղությունն այն  է, որ մենք հետամուտ ենք խաղաղության պայմանագրի կնքմանը։ Հաջորդ մի քանի շաբաթները վճռական են լինելու՝ թեստ կողմերի համար՝ արդյոք նրանք կկարողանան լավ մտադրություններից անցում անելու «այո» ասելուն։ Սեպտեմբերից սկսած Երեւան եւ Բաքու 13 բարձր մակարդակի այցելություն է եղել ԱՄՆ-ից։ Մենք նաեւ աշխատում ենք մեր թուրք գործընկերների հետ։ Մենք ասել ենք, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Ադրբեջանի հետ ոչ մի բան նորմալ չի լինի, քանի դեռ իրական առաջընթաց չենք տեսել խաղաղության գործընթացում։

Մենք չեղարկել ենք մի շարք բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները։ Եվ մենք չենք նախատեսում 907 բանաձեւի շրջանցում նախաձեռնել, քանի դեր իրավիճակի իրական բարելավում չենք տեսել։ Այս ամենն ուղղված է խաղաղության խթանմանը։ Ինչո՞ւ է  հիմա  կարեւոր խաղաղությունը։ Առաջին հերթին տնտեսական առումով։ Կենտրոնական Ասիան նոր երթուղիներ է փնտրում իր ապրանքների համար։

Այդ ուղիները կարող են անցնել նաեւ հարավով՝ Հայաստանով։ Մենք ասել ենք, որ ուժի կիրառումն ընդունելի չէ, տարանցիկ միջանցքը, որը կկառուցվի Հայաստանի մասնակցությամբ եւ համաձայնությամբ, կարող է հսկայական  տնտեսական բում առաջացնել տարածաշրջանի երկրների համար, նաեւ համաշխարհային շուկաներում, որոնք հասանելիություն կունենան այնտեղով տեղափոխվող ապրանքներին։

Իսկ եթե միջանցքը բացվի ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, ապա շատ ուժեղ հակազդեցություն կլինի եւ այն հաջողության չի հասնի։ Հաջորդը Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրության հարցն է, թե ապագայում ինչպիսի քաղաքական հարաբերություններ են ուզում ունենալ, արդյո՞ք ուզում են ապագան կառուցել Ռուսաստանի եւ Իրանի՝  որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողների առանցքի շուրջ։   Կարծում եմ, որ դա անկայուն է եւ անցանկալի, այդ թվում՝  Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համար։ Նրանք հիմա այլ ընտրություն անելու հնարավորություն ունեն, եւ հիմա մենք նրանց համար պարզաբանում ենք դա, եւ կանխատեսում եմ, որ առաջիկա  շաբաթներին մի քանի բարձրաստիճան շփումներ կունենանք այս թեմայով»,– ասաց Ջեյմս Օ Բրայենը։

Կապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ
Ամենադիտված