Ճապոնիան հրամայել է գործարկելու դեպքում խոցել Հյուսիսային Կորեայի հրթիռը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի իշխանությունները նկատել են, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է պատրաստում գործարկման եւ հրամայել են ոչնչացնել այն, եթե դրա կարիքը կլինի, հայտնում է Kyodo գործակալությունը։
Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին հրամայել «Patriot» PAC-3 հրթիռային համալիրով եւ SM3 հրթիռներով խոցել հյուսիսկորեական հրթիռը, եթե այն մոտենա ճապոնական կղզիներին։
Հաղորդվում է, որ հյուսիսկորեական հրթիռի թռիչքի հեռահարությունը կարող է կազմել 2500-4000 կմ։