էկոնոմիկայի նախարարությունը հողային բարեփոխումների փորձնական ծրագիր է ներկայացրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀողային բարեփոխումների փորձնական ծրագիր ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ծրագրի նպատակն է նպաստել հողերի միավորմանը, հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը, որն իրականացվելու է կազմակերպության կողմից ներկայացվող 5 բաղադրիչով․
- հողերի իրավական կարգավիճակի ճշգրտում, չօգտագործվող հողերի գույքագրում.
- հողերի առուվաճառք.
- գործարքի միջնորդություն.
- հողամասերի միավորում (կոնսոլիդացիա).
- հողերի բարելավում:
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ զանգահարելով 012 595 939, 011 523 793, 011 529 231 հեռախոսահամարներով կամ անցնելով հետևյալ հղումով: