Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2024 թ․-ի պետական բյուջեն անիրատեսական է, այն չի բխում իշխանության ծրագրային խոստումներից. Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ տարի պետբյուջեի եկամուտները նախատեսվում է 2,67 տրիլոն դրամ կամ ՀՆԱ-ի 25,5 տոկոսը, իսկ ընդհանուր ծախսերը 3,017 տրիլիոն դրամ։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է 48,4 տոկոս, որտեղ հաշվառված չեն ազգային արժույթի արժեզրկման, ինչպես նաև կանխատեսվող բարձր տնտեսական աճի ապահովման ռիսկերը։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը:

«Այս ականջահաճո խոստումների հիմքում ՀՆԱ-ի 7 տոկոս աճի կանխատեսումն է։ Վերջինիս իրատեսականության առումով հատկանշական են միջազգային ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները, որոնք չեն անցնում 5 տոկոսը, ինչպես նաև օբյեկտիվ մեկ այլ հանգամանք, ըստ որի՝ նախորդ երկու տարիներին տնտեսական և գների բարձր աճ ապահովող գործոնները թուլանում են և մի պահից դադարելու են՝ առաջացնելով տնտեսական աճի լրացուցիչ էական դժվարություններ։ Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին, պատահական, կարճաժամկետ գործոններին, որոք, ըստ էության, հանգեցրել են մեր երկրի տնտեսության կարճաժամկետ պահանջարկի թռիչքաձև աճի, բարձր տնտեսական աճի՝ բարձր գնաճային ֆոնով։

Տնտեսության կառուցվածքը և երկարաժամկետ աճի ներուժն էապես չեն փոխվում։ Ավելին՝ անվտանգային և արտաքին աշխարհաքաղաքական ահագնացող միջավայրը խորացնում են տնտեսական անվտանգության և ներդրումային ռիսկերն ու դրանց արդեն կոնկրետ դրսևորումները՝ թուրքը կրակում և կասեցնում է Երասխում իրականացվող օտարերկրյա ներդրումները, նույն պատճառով դադարեցված է Զոդի բաց հանքի շահագործումը։ 

Մակրոտնտեսական հավասարակշռության ապահովման քողի տակ իրականացվում է տնտեսական կայուն աճին վերաբերող հակասական քաղաքականություն։ Մասնավորապես, արտաքին պատահական վերը նշված գործոնների և անարդյունավետ պետական ծախսերի ազդեցությամբ մեծանում է ներքին ընդհանուր պահանջարկը, որը բերում է պահանջարկով քաշվող տնտեսական կարճաժամկետ աճ և հանգեցնում է բարձր գնաճային ճնշումների։ Կենտրոնական բանկն էլ ստիպված պարբերաբար բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ բարձր գնաճը կանխելու նպատակով և ապախթանում (տուգանում) է առանց այն էլ ազատ անկման մեջ գտնվող տնտեսության իրական հատվածի առաջարկը։ Խոսքը հատկապես վերաբերում է արտահանման ոլորտներին, արդյունաբերությանն ու  գյուղատնտեսությանը։

Իշխանական հաջորդ մանիպուլացիան, որն ունի շարունակական և բացահայտված բնույթ։ Խոսքը վերաբերում է հետևյալին․ «Յուրաքանչյուր անգամ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս թղթի վրա գրում և ասում են, որ թռիչքաձև ավելացնելու են երկարաժամկետ զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերը։ Եվ սա անում են՝ աղքատության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց չկատարվող խոստումները քողարկելու համար»։

Կապիտալ ծախսերը չունեն անհատական հասցեատեր, ինչպես օրինակ՝ սոցիալական ծախսերն են։ Հետևաբար՝ կարելի է անվերջ խոստանալ, հետո էլ չկատարել՝ չկրելով պատասխանատվություն։ Հետո՝ այդ ծախսերը անընդհատ և էական չափերով վերաբաշխվում և կատարվում են՝ նախապես հաստատվածից էական շեղումներով։ Օրինակ՝ ջրամբարների, սոցիալական ենթակառուցվածքների համար նախատեսված միջոցներով ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Ի դեպ, այս ամենը հետաքրքիր կերպով զուգակցում են ընտրական գործընթացների հետ։ Այլ հարցեր են այս ծախսերի  արդյունավետությունն ու որակը, այս ոլորտում մեկ անձինց գնումների և յուրայինների մասնակցության թռիչքաձև աճերը, գերշահույթները։ Դրանց իրավական գնահատականները հետո են տրվելու։

Մասնավորապես, նախատեսված է 2024թ․ պետական բյուջեի կապիտալ ծախսերի 27 տոկոս աճ՝ շուրջ 700 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 6,6 տոկոսը։ Ի դեպ, 2023թ. հունվար-հոկտեմբերին ընդհանուր կապիտալ ծախսերի 51,5 տոկոսը չի կատարվել, այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում ճշտված պետական բյուջեով նախատեսված 564,7 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 273,6 մլրդ դրամը։ Տարվա ընթացքում անընդհատ և էական չափերով վերաբաշխվում են կապիտալ ծախսերը, որ «դզեն-փչեն» և ճշտված բյուջեի նկատմամբ ունենան բարձր կատարողական։

Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 7 տոկոսը, գրեթե կապիտալ ծախսերի չափով։ 

Մասնավորապես, անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրով նախատեսված միջոցները կկրճատվեն 10 տոկոսով՝ կազմելով շուրջ 30 մլրդ դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանությունը խոստանում էր վերացնել ծայրահեղ աղքատությունը, կիսով չափ կրճատել աղքատությունը։ 

Իսկ փաստացի՝ մեկ ընտանիքի աղքատության նպաստի միջին ամսական չափը 32000 դրամ է, նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (75300 դրամ) շուրջ 2,5 անգամ պակաս։

Զբաղվածության աջակցության ծրագրերին հատկացվող միջոցները կրճատվում են 3 անգամ՝ կազմելով ընդամենը 638 միլիոն դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ եղած գործազուրկներին ավելացել են Արցախից բռնի տեղահանված և իրենց կայուն եկամտի աղբյուրը կորցրած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները։

Կենսաթոշակային ապահովությանը հատկացվելու է 326 մլրդ դրամ։ Ընդամենը 5 տոկոսով աճը պայմանավորված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակ վճարելու հետ։ Կենսաթոշակների, աղքատության նպաստների նվազագույն աշխատավարձի չափերը չեն ավելանալու՝ չնայած կանխատեսվող գնաճին։ 

Խոստացել էին, որ կենսաթոշակի միջին չափը պիտի գերազանցի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Ի դեպ, կենսաթոշակի նվազագույն չափը 36000 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից 2,1 անգամ պակաս, միջին ամսական չափը՝ 49600 դրամ կամ 52 տոկոսով պակաս։

Ակնհայտ է՝ այս խոստումը ևս չեն կատարելու։ Մակրոտնտեսական կայունության ապահովման հիմնական կանոնի պահպանությամբ անհնար է հաջորդ երկու տարիներին միջին կենսաթոշակների չափի տարեկան շուրջ 30 տոկոս աճի ապահովումը, նույնիսկ կանխատեսվող անհավանական բարձր՝ տարեկան 7 տոկոս ՀՆԱ-ի աճի պարագայում։

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերացման խոստումներ տված այս իշխանության օրոք այդ համակարգը դարձավ անդառնալի։ Ամեն տարի հատկացումներն էապես աճում են՝ ի հաշիվ ընթացիկ կենսաթոշակների չափերի ավելացման։ Օրինակ՝ հաջորդ տարի կուտակային կենսաթոշակային համակարգին կհատկացվի 27 տոկոսով ավելի գումար՝ շուրջ 145 մլրդ դրամ կամ աշխատանքային կենսաթոշակին հատկացվող միջոցների կեսի չափով։

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության համար նախագծով նախատեսված է ընդամենը 10 մլրդ դրամ, դրան գումարած շուրջ 30 մլրդ դրամ էլ կենսաթոշակային ապահովության համար։ Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարիներին Արցախին հատկացվող միջոցները կազմում էին տարեկան 144 մլրդ դրամ, իսկ բռնի տեղահանված մեր հայրենակիցները կորցրել են նյութական ապահովվածության բոլոր հիմքերը՝ կացարանից մինչև կայուն եկամուտ։

Հիմա ներկայացնեմ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների Հայաստանում վերաինտեգրման՝ ընդգծվող խնդիրներն ու անորոշությունները, ինչու ոչ՝ նաև արձանագրված ձախողումները։

Նախ ձախողման մասին․ բնակարանային ապահովման սերտեֆիկատների հայտնի ծրագիրը չի նախատեսում նպատակից բխող՝ համարժեք աջակցություն, չի լուծում այս ծրագրային աջակցության հիմնախնդիրը, հետևաբար՝ ծախսվող միջոցներն արդյունավետ չեն։ Եվ սա փաստում են նաև օրվա պատասխանատուները։

Իրավիճակին և օբյեկտիվ կարիքներին համարժեք ծրագրային աջակցության փոխարեն օրվա իշխանությունները քաղցրալեզու խոստումներ են տալիս․ «Մտածում ենք, կարևորում ենք, քննարկում ենք, մշակում ենք, անելու ենք և այլն»։

Իրականությունը բոլորովին այլ է։

Իրարամերժ հայտարարություններ և անորոշություն․ ի պատասխան ընդիմադիր պատգամավորների հարցերի՝ կառավարության ղեկավարն ասում է, որ արցախահայությունը կարող է օգտվել ՀՀ սոցիալական աջակցության իրավունքներից, այդ թվում՝ ստանալ կենսաթոշակ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացիություն։ Այսօր ԱԺ ամբիոնից միգրացիայի ոլորտի պատասխանատուն հայտարարում է, որ փախստականի կարգավիճակում ևս Արցախցի մեր հայրենակիցներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասարեցված սոցիալական իրավունքներ։

Հրատապ դրամական աջակցության մասին․ ընթացակարգերի անորոշության և անհարկի սահմանափակումների հետևանքով հազարավոր մեր հայրենակիցներ այդ 100 հազար դրամի միանվագ և ամսական հրատապ աջակցությունը, նույնիսկ՝ իրենց ամսական կենսաթոշակները չեն ստանում։

Ամփոփելով, հերթական անգամ արձանագրում ենք․ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում օբյեկտիվ իրավիճակին և օրվա իշխանության ծրագրային խոստումներին բացահայտ անհամապատասխանությունն է, անիրատեսական կանխատեսումները։ Հույսներն արտաքին պատահական գործոններով պայմանավորված «տնտեսական աճի հրաշքի» շարունակությունն է։

Առաջնորդությունը ևս նույնն է՝ կապիտալ ծախսերի սուտ խոստումներ, իրավիճակային խեղաթուրումներ, պոպուլիստական և անպատասխանատու վարքագծի շարունակություն, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու բացառիկ շահ։

Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում էՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են Կարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար
Ամենադիտված