Ֆրանսիան «խորը մտահոգությամբ» հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան խորը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը։ Հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը X-ի իր միկրոբլոգում։
«Ֆրանսիան խորը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակվածների կողմից բռնի ճնշում է գործադրվում բնակչության նկատմամբ։ Այն պետք է անհապաղ դադարեցվի»,- ասվում է հայտարարության մեջ: