Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Իսմայիլի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Այն ունեցել է 3,6 մագնիտուդով ուժգնություն։ Եղել է տեղական ժամանակով ժամը 04:56-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իսմայիլի կայարանից 3 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի աղբյուրը եղել է 7 կիլոմետր խորության վրա։