ՌԴ-ում Իսրայելի դեսպան. ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվիի հաղորդմամբ, ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է հոկտեմբերի 7-ին վերցված պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ինչ վերաբերում է իրավիճակին (պատանդների հետ կապված), այն մեզ անհայտ է։ Չնայած բոլոր խնդրանքներին, ՀԱՄԱՍ-ը նույնիսկ չի ներկայացրել իրենց մոտ գտնվողների ցուցակը, ինչ վիճակում են նրանք, ողջ են արդյոք։ Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ, ուստի շատ դժվար է բանակցություններ վարել՝ առանց իմանալու, թե ինչի մասին ես խոսում»,- ասել է Բեն Ցվին «Россия-24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով պատանդների վիճակի և նրանց ազատ արձակման շուրջ բանակցությունների մասին հարցերին։
«Որքանով ես գիտեմ, հիմա բանակցություններ չկան, ՀԱՄԱՍ-ը դադարեցրեց դրանք իր նախաձեռնությամբ»,- ընդգծել է նա։
Դեսպանը հավելել է, որ Իսրայելը պնդում է բոլոր պատանդների ազատ արձակումը և ճիշտ չի համարում նրանց «մաս-մաս ազատ արձակելը»։