Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աֆրիկայի ինդուստրալացման համաշխարհային oր, Երեխաների համաշխարհային օր, Մեծ Բրիտանիա՝ Դրոշի օր, Մեքսիկա՝ Մեքսիկական հեղափոխության օր, Վիետնամ՝ Ուսուցչի օր, Ուկրաինա՝ Գյուղատնտեսական աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - ծնվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը:

1880– Պետրոս Ադամյանը հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։

1894 - ծնվել է հայ խորհրդային բժշկապատմաբան Գաբրիել Հարությունյանը:

1898 - ծնվել է նկարիչ և արվեստաբան Օնիկ Ավետիսյանը:

1899 - ծնվել է նկարչուհի Գոհար Ֆերմանյանը:

1905- Բաքվում սկսվել և այնտեղից Վրաստան և Հայաստան է տարածվել ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Սաստիկ կռիվներ են տեղի ունեցել Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավել և պարտության են մատնել հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։          

1910 - ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Ալեքսանդր Մանասյանը:

1915- ծնվել է հանրահայտ գրող Սերո Խանզադյանը:

-ծնվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանը:

1919- Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Խատիսյանը և Ուսուբբեկովը Թիֆլիսում ստորագրել են խաղաղության պայմանագիր:

1955- վախճանվել է արձակագիր Հակոբ Արամյանը:

1959– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

1991-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը խփել են Ми-8 ուղղաթիռը, որի մեջ են եղել 19 անձ՝ խաղաղապահ առաքելության անդամներ Ռուսաստանից, Ղազախստանից և Ադրբեջանից:

2005– տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ 

2007– վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը։

2007- Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը որպես փոխհատուցում օսմանյան Թուրքիայում ընկերությունում ապահովագրված, ապա ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին վճարել է առաջին միլիոնը 17,5 միլիոն դոլար ընդհանուր գումարից:

2010- Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում:

2012- վախճանվել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

2019-Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մոտ գտնվող անտառում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, որը մոտ հինգ րոպե մարտնչել է գիշատչի դեմ, ինչից հետո ընձառյուծը թողել հեռացել է։ Նման կերպ հաստատվել է այդ տարածքում ընձառյուծի գոյությունը:

2020-համաձայն եռակողմ հայտարարության ադրբեջանական բանակը մտել է Աղդամի շրջան:

-վախճանվել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։

-պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Տոնոյանը, նրա փոխարեն նշանակվել է նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

284 —Դիոկլիտիանոսը (Գայ Ավրելիուս Գալերեյ) դարձել է Հռոմի կայսր:

1849- Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործարկվել է Սեչենյիի շղթայակապ առաջին կամուրջը։

1889 –ծնվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը:

1894- վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնը:

1910- վախճանվել է ռուս գրող և փիլիսոփա Լև Տոլստոյը:

1917 - Ուկրաինան հռչակվել է հանրապետություն:

1925– ծնվել է բալետի ռուս հանրահայտ պարուհի Մայա Պլիսեցկայան:

1935 —փորձարկող օդաչու Ստեպանովսկին «Օղակ» նախագծի շրջանակներում աշխարհում առաջին անգամ օդ է բարձրացրել ТБ-3 ծանր ռմբակոծիչը, որին ամրացված են եղել թվով հինգ կործանիչ–ինքնաթիռներ:

1945–գերմանական Նյուրինբերգում սկսվել է Նյուրնբերգյան դատավարությունը ընդդեմ Նացիստական Գերմանիայի պարագլուխների։

1962 —ավարտվել է Կարիբյան ճգնաժամը, որը քիչ էր վերածվեր ատոմային պատերազմի: 

1977- Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը դարձել է Իսրայել այցելած առաջին արաբական երկրի ղեկավարը:

1979 —առաջին անգամ հիվանդին ներարկել են արհեստական արյուն:

1985– թողարկվել է Մայքրոսոֆթ Վինդոուզ 1.0 օպերացիոն համակարգը։

1990 - Ռուսաստանում ձերբակալվել է սերիական մարդասպան և մարդակեր Անդրեյ Չիկատիլոն:

1998- վախճանվել է ռուս քաղաքական և պետական գործիչ Գալինա Ստարովոյտովան:

2004 —Միս Կաննավերի տիեզերակայանից Դելտա-2 7320-10 հրթիռով տիեզերք է ուղարկվել Swift ուղեծրային աստղադիտարանը:

2008- Դոու Ջոնսի գործակիցն անկում է ապրել հասնելով  1977 թվականից ի վեր  ունեցած իր  ամենացածր արժեքին:

2022– Ղազախստանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Դարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենադիտված