Ստամոքսի խոցի ախտանշաններն ու դրա առաջացման կանխարգելումը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍտամոքսում առաջացած խոցերը կոչվում են պեպտիկ խոցեր: Նրանք կարող են առաջանալ սխալ կենսակերպի, սննդակարգի ու սթրեսի հետևանքով: Նրանք առավել հաճախ առաջանում են հելիկոբակտեր պիլորի բակտերիաների պատճառով:
1. Ուշադրություն դարձրեք ստամոքսի ցավերին: Ցավը կարող է երկարաձգվել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Այն կարող է սկսվել սնունդ ընդունելու ընդմիջումների ժամանակ, երբ ստամոքսը դատարկ է: Ցավը կարող է առաջանալ նաև գիշերը:
2. Ուշդրություն դարձրեք նաև այլ գործոնների վրա.
• Ուժեղ գազեր ու զկռտոց
• Դուք չեք կարողանում շատ ջուր խմել
• Սնունդ ընդունելուց մի քանի ժամ հետո առաջանում է քաղցի զգացողություն:
• Թեթև սրտխառնոցի զգացողություն, հատկապես առավոտյան:
• Շարունակական հոգնածություն
• Ախորժակի կորուստ
• Քաշի կորուստ
3. Եթե խոցը խորոցած վիիճակում է, ապա կարող է առաջանալ արյունով փսխում, մուգ, թույլ ու արյունտ կղանք:
Ինչպես կանխել խոցը
• Անպայման հաճախեք բժշկի
• Ընդունեք ստամոքսի թթվայնությունը իջեցնող դեղամիջոցներ
• Փոխեք կենսակերպը: Ազատվեք ծխելուց ու ոգելից խմիչքներից:
• Դադարեք օգտագործել կաթ: Կաթը կարող է նպաստել ցավի միայն ժամանակավոր դադարեցմանը: Սակայն միաժամանակ այն նպաստում է մեծ քանակությամբ ստամոքսահյութի արտադրությանը, որը միայն ավելի կբարդացնի վիճակը:
Աղբյուր` kakhacker.ru