Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել իր անվտանգությունը հարեւանների հետ համագործակցության մեջ փնտրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարեւանների հետ համագործակցելով, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Արևմտյան որոշ տերություններ դեռ չեն գիտակցում, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել։ Հայ ժողովուրդը և նրա ղեկավարները պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ։ Նրանք, ովքեր վարձավճար են ստացել Հայաստանին հրահրելով, իրականում ամենամեծ վնասն են պատճառել հայերին»,- կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Թուրքիայի ղեկավարը։