Իրանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հարավում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդվում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։
Ընդգծվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 352 հազար մարդ բնակչությամբ Բանդար Աբաս քաղաքից 62 կիլոմետր հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնն ընկել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։