G20-ի ղեկավարները քննարկել են, թե ինչպես կանխել Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Քսանյակի» (G20) առաջնորդները առցանց գագաթնաժողովի ընթացքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը քննարկելիս կենտրոնացել էին այն բանի վրա, թե ինչպես կանխել դրա տարածումը ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Այս մասին հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
«Ուշադրության կենտրոնում է եղել, թե ինչպես ապահովել, որ հակամարտությունն ավելի չտարածվի»,- ասել է նա։
Ջայշանքարը պարզաբանել է, որ ոչ բոլոր երկրներն են գագաթնաժողովի ընթացքում կողմ արտահայտվել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետությունների սկզբունքով լուծելու օգտին։ «Չեմ կարող ասել, որ երկու պետությունների լուծման շուրջ կոնսենսուս է եղել»,- ասել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը։ Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ամփոփիչ ելույթ ունենալով G20 առցանց գագաթնաժողովին, ասել էր, որ «երկու պետությունների լուծումն անհրաժեշտ է Արևմտյան Ասիայում կայունություն հաստատելու համար»։