Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու այս կազմն ապագա չունի. ի՞նչ է պատրաստում Ավինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ծեծուջարդն ու լեզվակռիվները, ընդդիմության բավական կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ ավագանու այս կազմը դժվար, թե աշխատելու մեծ հեռանկար ունենա, հատկապես, որ իշխանական երկու ուժերը միասին չունեն անհրաժեշտ մեծամասնություն։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքն էլ ապացուցել է, որ քաղաքապետարան է գնացել ամենևին էլ ոչ միայն Երևանի քաղաքապետարանի հարցերով զբաղվելու։ Բազմիցս այդ քաղաքական ուժը հայտարարել է, որ իրենց հետաքրքրում է ամբողջական իշխանափոխության օրակարգը, ոստի և «Մայր Հայաստանը» կոշտ ընդդիմություն է լինելու, իսկ նրա գործիքակազմում լինելու են ընդհուպ բախումներ հրահրելը, հատկապես «Քաղպայմանագրի» ու նրա արբանյակ «Հանրապետություն» կուսակցության հետ։

Այս իրավիճակում ուշագրավ է Տիգրան Ավինյանի հայտարարությունները, թե իրենք չեն բացառում Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը։ Բանն այն է, որ Տիգրան Ավինյանն ավելի մեծ իշխանություն վերցնելու լուրջ հավակնություններ ունի, իսկ դրսի որոշ ուժեր նրա վրա խաղաղադրույքներ են դնում, հատկապես անգլոսաքսոնական թևը, փորձում են քաղաքապետարանը որպես ցատկահարթակ օգտագործել՝ Ավինյանին ավելի բարձր պաշտոնի տանելու։

Ավանդաբար, ավելի ընդդիմադիր համարվող Երևանն էլ դարձել է լուրջ ոսկոր Նիկոլ Փաշինյանի կոկորդում, և նա առիթը բաց չի թողնում ուժ ցուցադրելու նաև Տիգրան Ավինյանի հավակնությունները զսպելու հարցում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանը նախաձեռնում է սեփական քաղաքական ուժի ձևավորումը։ Թե՛ անձամբ ինքը կգլխավորի այդ ուժը, թե՛ իրեն հավատարիմ որևէ այլ անձի կհանձնարարի իրականացնել այդ ուժի ձևավորումը, ընդամենը մարտավարական հարց է և ներկայումս գտնվում է քննարկումների փուլում։

Ավինյանը փորձում է նախաձեռնել սեփական վերահսկողության տակ կուսակցություն՝ հասկանալով, որ Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» անվան տակ որևէ առաջընթացի շարժ չունի, նույնիսկ եթե լավագույնս աշխատի՝ լուծելով երևանցիների բոլոր խնդիրները։ Նա ինքն էլ հասկանում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» տրենդից թռչելու և սեփական քաղաքական ուժը ստեղծելու ժամանակն է։ 

Նարե Մելիքյան

Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»
Ամենադիտված