Եվս մեկ քաղաքացիական հրաձգարան՝ միտված սահմանային բնակավայրերի բնակիչների՝ զենքից օգտվելու կարողությունների բարձրացմանը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Իշխանությունների կողմից վարվող անհեռանկար անվտանգային քաղաքականությունը ավելի է կարևորում սահմանային բնակավայրերի բնակիչների՝ զենքից օգտվելու և, ընդհանրապես, անվտանգային կարողությունների բարձրացումը։ Այս առումով առկա բացը լրացնելու համար մեծ դեր ունեն ռազմամարզական, ռազմակրթական կազմակերպությունները:
Նման կառույցներից մեկն էլ «Ազատազեն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունն է, որը տարբեր ծրագրեր է իրականացնում, այդ թվում՝ նպատակ է դրել, որ ՀՀ յուրաքանչյուր մարզում ստեղծվի առնվազն մեկ քաղաքացիական հրաձգարան, որտեղ կանցկացվեն հրաձգության դասընթացներ, թիմային միջոցառումներ, խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս էլ քաղաքացիական հրաձգարան է բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, որի ստեղծմանը իր շոշափելի աջակցությունն է ցուցաբերել Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը։ Ի դեպ, հրաձգարանում կրակային պատրաստության դասընթացներ են անցնում համայնքի դպրոցների ավագ դասարանի աշակերտները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում