Բացահայտվել են ԱՄՆ-Կանադա սահմանին տեղի ունեցած պայթյունի մանրամասները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀետաքննությունների դաշնային բյուրոն ավարտել է ԱՄՆ-ն ու Կանադան կապող Rainbow Bridge-ի վրա տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը։ Բյուրոն պայթուցիկի հետքեր չի հայտնաբերել՝ դեպքը ահաբեկչություն որակելու համար, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«ՀԴԲ Բուֆալոյի դաշտային գրասենյակն ավարտել է Rainbow Bridge-ի վրա տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը: Դեպքի վայրի զննությունը ցույց է տվել պայթուցիկ նյութերի բացակայություն, և ահաբեկչության հետ կապ չի հայտնաբերվել», - ասել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոչուլը: Հաղորդագրությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում։ Նշվում է, որ գործը փոխանցվել է ԱՄՆ ոստիկանություն։
Ինչպես հայտնել ենք, այս գիշեր ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ երկու մարդ է զոհվել։ Միջադեպի պատճառով փակվել է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանային անցակետը։