ՀԱՊԿ երկրների ղեկավարները «կմտածեն, թե ինչպես վարվել հայկական գործոնի հետ». Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի եղել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այս կապակցությամբ կարող ենք մեր ափսոսանքը հայտնել։ ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը»,- հեռուստալրագրող Պավել Զարուբինին Հայաստանի բացակայության մասին հարցին պատասխանել է Պեսկովը, տեսանյութը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Պեսկովը նշել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները, անշուշտ, կքննարկեն «հայկական գործոնը» գագաթնաժողովի ընթացքում և «մտածեն, թե ինչպես վարվել դրա հետ»։