ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 նոյեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Արկտիկայի երկրներ՝ Ծովացուլի օր, Տաջիկստան՝ Ազգային դրոշի օր, Թուրքիա՝ Ուսուցչի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1691-վախճանվել է քերականաբան և թարգմանիչ Հովհաննես Հոլովը։
1853- Ղրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են:
1861 –ծնվել է գրականագետ Աբրահամ Զամինյանը։
1886 –ծնվել է գրականագետ, պատմաբան Արտաշես Կարինյանը։
1895 –ծնվել է հանրահայտ դերասան Հրաչյա Ներսիսյանը։
1897-ծնվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո)։
1897– ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը:
1913-վախճանվել է անգլիացի հայագետ Հենրի Լինչը։
1920– Ալեքսանդրապոլում սկսվել են հայ-թուրքական հաշտության բանակցությունները, որոնք ավարտվել են դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։
1939 –ծնվել է ֆիզիկաքիմիկոս Իրմա Վարդանյանը։
1940 - Երևանում բացվել է կենդանաբանական այգին։
1941-վախճանվել է դրամատուրգ և բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։
1944 –ծնվել է բանաստեղծ Կորյուն Առաքելյանը։
1960 –ծնվել է խորհրդահայ և ռուսական ռոք երգիչ Արմեն Գրիգորյանը։
1962 –ծնվել է Արցախի պետական և քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը։
1988- ադրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր, իսկ Նախջևանում ցուցարարները այրել են կարգուկանոն հաստատող խորհրդային բանակի զրահամեքենան, որի արդյունքում մեկ զինծառայող զոհվել է իսկ վեցը վիրավորվել են։
1991-վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Վռամ Հովսեփյանը։
2005-Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Արցախի վերածնունդ» հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարներն ուղղվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը, զարգացմանն ու վերաբնակեցմանը:
2006-Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դիմել է Հունգարիայի արդարադատության նախարարությանը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու խնդրանքով:
2010-Մինասի որմնանկարներն իրենց տեղն են գտել կառավարության շենքում, կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։
2015- վախճանվել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։
2017-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական Բրյուսելը և Երևանը հաստատել են Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագիրը:
-կայացած «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի արդյունքում 12 միլիոն 505 հազար 456 դոլար է հանգանակվել, որը ուղղվել է Լեռնային Ղարաբաղի երկու խոշոր ծրագրի իրականացմանը:
2020-Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ազատվել է աշխատանքից։ էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu Group–ի հիմնադիր Վահան Քերոբյանը:
-վախճանվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
62 —վախճանվել է հռոմեացի երգիծաբան-պոետ Ավլ Պերսի Ֆլակկը։
380 - Հռոմի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը հանդիսավորությամբ մուտք է գործել Կոստանդնուպոլիս։
1632 –ծնվել է հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան։
1639 —Ջերեմի Հորրոկսը առաջին անգամ դիտարկել է Վեներա մոլորակի անցումը Արեգակի սկավառակի առջևով։
1642– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, հայտնաբերել է կղզի, որը հետագայում իր անունով կոչվել է Թասմանիա:
1713– ծնվել է անգլիացի գրող, արձակագիր Լորենս Սթեռնը:
1729 –ծնվել էռուս զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Սուվորովը։
1859– տպագրվել է Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը:
1862 –ծնվել է անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ Ֆրենսիս Սթիվենսոնը։
1864 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։
1888 –ծնվել է ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին։
1897 —ծնվել է ամերիկացի գանգստեր «Կոզա-Նոստրա»մաֆիոզ կառույցի հիմնադիր Չարլզ «Լաքի» Լուչանոն։
1905 —Ռուսաստանում սկսվել է լեյտենանտ Պյոտր Շմիդտի ղեկավարած Սևաստապոլյան ապստամբությունը։
1937 —ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում տեղի է ունեցել արևելագետների գնդակահարությունը։
1954– ծնվել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան:
1956 —ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ վերականգնվել են կալմիկների, կարաչաևցիների, բալկարների, չեչենների և ինգուշների ինքնավարությունները։
1961 —ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի որոշմամբ արգելվել է ատոմային զենքի օգտագործումը։
1969– ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:
1991 –վախճանվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, «Queen» խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին։
2022 —Քրիշտյանու Ռունալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով գոլեր է խփել հինգ աշխարհի առաջնություններում:
Կ. Խաչիկյան