Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օր, Սուրինամ՝ Անկախության օր Նիդերլանդներից, Բոսնիա և Հերցեգովինա՝ Ազգային օր, Թուրքմենստան՝ Բերքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1818 –ծնվել է բառարանագիր Հովհաննես Հյունքյարպեյենտյանը։

1889- վախճանվել է բանաստեղծուհի և թարգմանչուհի Աննա Աբամելիք-Լազարևան։

1895-ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Անաստաս Միկոյանը։

1900 –ծնվել է նկարիչ Ռուբեն Շահվերդյանը։

1913 –ծնվել է  խորհրդահայ պետական գործիչ Անտոն Քոչինյանը։

1919– ծնվել է դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը:

1943- տեղի է ունեցել Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի առաջին նիստը Իոսիֆ Օրբելու, Ստեփան Մալխասյանցի, Վիկտոր Համբարձումյանի և այլ գիտնականների մասնակցությամբ, որով իսկ հիմնվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։

1945– Երևանում տեղի է ունեցել Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը:

1956– ծնվել է գործարար, բարերար, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

1957 – ծնվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն։

1974– վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Արշալույս Սարոյանը։

1985- վախճանվել է գրող, գյուտարար և նկարիչ Մկրտիչ Հաճյանը։

2002- Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը 2003-ի նախագահական ընտրություններում քաղաքացիական նախաձեռնությամբ:

2005- ընդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։

-ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական դուդուկը ճանաչել է «մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց»:

2006-«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքել է 13,7 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում վերականգնողական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

2008-տղամարդկանց Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ է տարել Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում պաշտպանելով երկու տարի առաջ նվաճած օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ 

2010- Երևանի կենտրոնական Մաշտոց և Կորյուն փողոցների հատման անկյունում խոշոր հրդեհ է բռնկվել, զոհեր կամ վիրավորներ չեն եղել, բայց վառված 14 տների բնակիչները ողջ գիշեր մնացել են փողոցում:

2011- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում խոսել է իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու նպատակահարմարության և բուրժուադեմոկրատական հեղափոխություն անց կացնելու մասին։

2015-Երևանում վնասազերծվել է խոշոր հանցախումբ, որը ղեկավարել է Արթուր Վարդանյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք նպատակ են ունեցել Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել:

2016-«Իմ Արցախը» խորագրի ներքո անցած «Հայաստան» հիմնադրամի  «Հեռուստամարաթոն 2016»-ի ժամանակ հանգանակվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։

2020-Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1177– տեղի է ունեցել Մոնժիզարեի ճակատամարտը Սալահ ադ Դինի զորքերի և Երուսաղեմի թագավորության միջև, որը Խաչակրաց արշավանքների նշանավոր մարտերից մեկն է:

1562– ծնվել է իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան:

1666 —ծնվել է իտալացի կսմիթային երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Ջովանի Բատիստա Գվարներին։

1667 —Շամախում (ներկայիս Ադրբեջանի տարածք) տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 80 հազար մարդ։

1712 —ծնվել է ֆրանսիացի աբբատ Շառլ-Միշել դե Լ՝Պենը, որը հանդիսանում է սուրդոդաստիրակչության հիմնադիրներից մեկը։

1735 —Ռուսաստանում ձուլվել է Ցար-զանգը։

1783 —ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմից հետո վերջին բրիտանական զինվորներն են լքել Նյու-Յորքը։

1785 —վախճանվել է անգլիացի բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ Ռիչարդ Գլովերը։

1810 –ծնվել է ռուս վիրաբույժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը։

1867– շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելն արտոնագրել է դինամիտի գյուտը:

1884 –վախճանվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն։

1887 –ծնվել է ռուս և խորհրդային բուսաբան Նիկոլայ Վավիլովը։

1936 —Գերմանիան և Ճապոնիան կնքել են Հակակոմինտերնային համաձայնագիրը։

1956-վախճանվել է ուկրաինացի գրող և ռեժիսոր Ալեքսանդր Դովժենկոն։

1959 – վախճանվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժերար Ֆիլիպը:

2001 —վախճանվել է պակիստանցի հոգևոր առաջնորդ Ռիազ Ահմեդ ԳոարՇախին, որը հանդիսանում է «Անդժուման Սարֆերոշան-է-Իսլամ» կրոնական շարժման հիմնադիրը։

2011-վախճանվել է խորհրդային գերծանր քաշային ծանրորդ, երկակի օլիմպիական և ութնակի աշխարհի չեմպիոն  Վասիլի Ալեքսեևը։

2016 —վախճանվել է կուբացի հեղափոխական, քաղաքական և պետական գործիչ Ֆիդել Կաստրոն։

2020-վախճանվել է արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:

2021–Կեմերովո քաղաքի «Լիստյաժնայա» տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 51 և վնասվածքներ ստացել 106 մարդ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ինչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ
Ամենադիտված