Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարերային աղետի զոհ դարձած Նարեկը պատրաստվում էր ամուսնանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2  ամիս առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, դեռևս չպարզված հանգամանքներում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը և խոշոր հրդեհը խլեց հարյուրավոր կյանքեր, մեծ մասը՝ Ստեփանակերտից։ Նրանցից մեկը Նարեկ Հովսեփյանն էր։

Մայրը՝ Լուսինեն, MediaHub-ին պատմում է, որ  3 տղա ունի, բոլորին միայնակ է մեծացրել, քանի որ 2005 թվականին հատուկ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է ամուսինը՝ Սարիբեկ Հովսեփյանը։ 

«Մայրը չի կարող երեխաների մեջ տարբերություն դնել, 3-ն էլ իմն են, բայց Նարեկիս սիրտն ուրիշ էր։ Այնպես հոգատար, այնքան ծնողամեծար զավակ էր Նարեկը, որ միշտ տղաներիս` Նվերին ու Նորայրին ասում էի օրինակ վերցրեք Նարեկից»,- ասում է տիկին Լուսինեն։ 

Եղբոր մասին անցյալով չի կարողանում խոսել փոքր եղբայրը՝ Նորայրը։ «Նա մի՛շտ ներկա է»,- ասում է։

«Երբ սկսվեց պատերազմը, Նարեկը ծառայության մեջ էր։ Առաջին հրթիռն ընկել է իրենց մոտ, ինքը հրաշքով է փրկվել։ Մեկ օրվա ընթացքում չեք պատկերացնում մեր ու հատկապես մորս ապրումները։ Ինքը դիտարկման վերահսկման խմբի մշտադիտարկման կետում էր, որը հաճախ էր հայտնվում ադրբեջանցիների թիրախում։ Երբ ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, Նարեկը եկավ, մտածում էինք միայն դժոխքի ճանապարհով անվտանգ անցնելու մասին։ Դժվար էր տունը լքելը։ Մայրս մեզ միայնակ է պահել, մենք փոքր ենք եղել, և տունն ինքն է պահել։ Մեզ հասցրել է մի տարիքի, երբ արդեն մամային մենք էինք պահում։ Վատ չէինք ապրում։ Նարեկի մահով ու մեզ պարտադրված գաղթով ամեն ինչ փոխվեց։ Ոչինչ էլ առաջվանը չի լինելու»։ 

Նարեկն ընտանիքին տարհանելու համար անհրաժեշտ վառելիք չուներ։ Մի քանի օր տարբեր լցակայաններում հերթ կանգնելուց հետո ընկերների առաջարկով սեպտեմբերի 25-ի երեկոյան ինքն էլ Հայկազովի տարածք էր գնացել։ Մայրն ու եղբայրները տեղեկություն չունեին պայթյունի մասին, բայց տեսնելով, որ Նարեկն ուշանում է, սկսել են որոնել։ Հետո, երբ իմացան կատարվածի մասին, մինչև վերջ հույս են պահել, որ կհայտնվի։ 

«Ստեփանակերտում և այստեղ գալուց հետո Երևանում ու ամբողջ Հայաստանի հիվանդանոցներում երկար ենք փնտրել Նարեկին։ Որևէ տեղեկություն չգտանք, բայց ամենավատի մասին էլ չէինք ուզում մտածել մինչ այն պահը, երբ դատաբժշկական փորձաքննությամբ նույնականացվեց նաև եղբորս ինքնությունը»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Նորայրը մասնագիտությամբ բժիշկ է։ Նարեկին փնտրելիս տասնյակ հոգու առաջին օգնություն է ցուցաբերել Ստեփանակերտի հիվանդանոցում։ Երբ տեղահանվել են Հայաստան, Նարեկին ողջ գտնելու հույսով աշխատանքի է անցել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Նարեկը նշանադրված էր։ Սիրելիի հետ սպասում էին՝ շրջափակումն ավարտվի, ընտանիք կստեղծեն։ 2 ամիս առաջ կատարվածը դժբախտ պատահար չէր, այլ ողբերգություն, հարված, որ հասցվեց հարյուրավոր ընտանիքների։

Հունան Թադևոսյան

Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ
Ամենադիտված