Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տեղեկատվության համաշխարհային օր, Մոնղոլիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1856– ծնվել է ամերիկյան դիվանագետ, Օսմանյան կայսրությունյում ԱՄՆ-ի դեսպան (1913 - 1916 թթ.)Հենրի Մորգենթաունը, ով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում:

1903- վախճանվել է պատմաբան Մատաթիա Գարագաշյանը:

1904 – ծնվել է  դերասանուհի Արուս Ասրյանը:

1906– ծնվել է գիտնական, գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Սոս Ալիխանյանը:

1908 - ծնվել է ինժեներական զորքերի գեներալ-մայոր Ղևոնդ Հակոբյանը:

1912-ծնվել է խորհրդային կուսակցական և պետական աշխատողՀրաչյա Մարգարյանը:,

-ծնվել է գեղանկարիչ Հեղինե Աբրահամյանը:

1913– վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանը։

1920-սկսվել են հայ-թուրքական բանակցությունները պատերազմի ավարտի վերաբերյալ:

1926 - ծնվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Ստեփան Խանամիրյանը:

1930 - ծնվել է բանաստեղծ, մանկագիրՍուրեն Մուրադյանը:

1952 - ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Վահե Աղաբեկյանցը:

1966– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Համաստեղը (Համբարձում Կելենյան), որը համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը:

1990- վախճանվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:

1991 - Ադրբեջանի ազգային ժողովն ընդունում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը լուծարելու և Ստեփանակերտը Խանքենդի վերանվանելու մասին որոշում:

2004- Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում հրապարակվել է դատավճիռը այդ երկրում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների նկատմամբ: Մեղադրյալի աթոռին հայտնված վեց հայ օդաչուները դատապարտվել են 14-24 տարվա ազատազրկման:

2009- կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնը, նախնական տվյալներով խոստացված և կատարված նվիրատվությունների գումարը կազմել է 15 միլիոն 875 հազար 43 դոլար:

2009 —սկսել է հեռարձակվել «Երկիր» հեռուստաալիքը:

2012-«Նաիրիտ»-ի աշխատողները իրենց 11 ամսվա աշխատավարձը վճարելու և գործարանը վերագործարկելու պահանջով բողոքի ցույց են կազմակերպել նախագահի նստավայրի առջև:

2020-ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը, քանի որ այն արդեն իրենց է պատկանում։

-երկամսյա դադարից հետո կառավարությունը նիստ է հրավիրել։

2021-Սոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1394 —Սեուլը դարձել է Կորեայի մայրաքաղաք:

1504 —վախճանվել է Կաստիլիայի և Լեոնի թագուհի Իզաբելլա Կաստիլիացին:

1607 —ծնվել է ամերիկացի գաղութարար Ջոն Հարվարդը, որի անունով անվանված է Հարվարդի հանրահայտ համալսարանը:

1812– սկսվել է 3 օր տևած Բերեզինայի ճակատամարտը, որը Ֆրանս- Ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1894-ծնվել է ամերիկացի մաթեմատիկոս Նորբերտ Վինները, որը հանդիսանում է կիբեռնետիկայի հիմնադիրներից մեկը:

1909 –ծնվել է  ֆրանսիացի ռումին ազգության դրամատուրգ Էժեն  Իոնեսկոն:

1917– ստեղծվել է Հոկեյի ազգային լիգան` NHL-ը։

1926- վախճանվել է ամերիկացի գյուտարար, զինագործ Ջոն Մոզես Բրաունինգը:

1939 —տեղի է ունեցել Մայնիլյան դիպվածքը՝ ռմբակոծվել է խորհրդային Մայնիլ գյուղակը, որը ֆորմալ կերպով պատճառ է հանդիսացել խորհրդա-ֆիննական պատերազմի սկսման:

1939 - ծնվել է ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի Թինա Թերները:

1941 —վիցե-ադմիրալ Տյուիտի Նագումոյի ղեկավարած ճապոնական հարվածային նավատորմիղը խիստ գաղտնիության պայմաններում լքել է Կուրիլյան կղզիներում գտնվող իր Հիտոկապպու ռազմաբազան և ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Պյորլ-Հարբոր ռազմաբազա:

1942– տեղի է ունեցել «Կասաբլանկա» նշանավոր ֆիլմի պրեմիերան։

1959 —Ստալինգրադի ալյումինի գործարանը (ներկայիս Վոլգոգրադի ալյումինի գործարան) տվել է իր առաջին արտադրանքը:

1962 - ծնվել է իտալացի պատմաբան Ջովաննի Գուայտան:

1963– վախճանվել է իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի Ամելիտա Գալլի-Կուրչին:

1976 —Նյու-Մեքսիկո նահանգային քարտուղարությունում գրանցվել է «Microsoft» նոր առևտրային նշանը:

1981- վախճանվել է նիդերլանդացի շախմատիստ և մաթեմատիկոս Մաքս Էյվեն:

1994– Ջոհար Դուդաևի մարտիկները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման փորձ են իրականացրել, ինչը կանխվել է Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից։

2003 —գերձայնային ուղևորատար  «Կոնկորդ» ավիալայները իրականացրել է իր վերջին թռիչքը:

2009 —սկսել է հեռարձակվել «Мир» հեռուստաալիքը:

2018-վախճանվել է իտալացի կինոռեժիսյոր, դրամատուրգ և պոետ Բերնարդո Բերտոլուչին:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել
Ամենադիտված