Առեղծվածային դեպք Նոր Հաճն ում. «Honda»-ում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԿոտայքի մարզում, այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են հրազենային վնասվածքների հետևանքով մահացած 45-50 տարեկան տղամարդու դի։
Աղբյուրի տվյալներով, մահացածը Նոր Հաճըն քաղաքի բնակիչ, 47-ամյա Վախթանգ Մարգարյանն է։
Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազը։ Նշված մեքենան հաշվառված է Վ. Մարգարյանի անվամբ։ Քննչական խմբի ղեկավարի հանձնարարությամբ դին տեղափոխվեց Աբովյանի դիահերձարան, որպեսզի դատաբժիշկներն ավելի մանրամասն կատարեն դիակի դատաբժշկական փորձաքննություն