Դատախազի պաշտոնի հետ՝ անհամատեղելի. ինչ է պարզվել դատախազության պաշտոնյայի մասով. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ:
Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ որոշումը ուղարկվել Է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: 2023 թվականի հոկտեմբերի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից հանձնաժողովին է հասցեագրվել գրություն ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից «Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները պահպանված կամ չպահպանված լինելու վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով, հարուցել է վարույթ:
Բանն այն է, որ կան տվյալներ՝ դատախազ Իսախանյանը ընկերություններից մեկում բաժնեմաս է ունեցել եւ այն հայտարարագրում չի ներկայացրել, ինչը, ըստ էության, դատախազի պաշտոնի հետ անհամատեղելի է եւ պատժելի:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում