Իրանը մինչեւ եկող տարվա վերջ տիեզերք կուղարկի 5 արբանյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը նախատեսում է մինչեւ իրանական օրացույցի տարեվերջ (2024թ. մարտի 20) տիեզերք ուղարկել 5 նոր արբանյակ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։
«Մինչեւ տարեվերջ Երկրի ուղեծիր կուղարկվի 5 նոր արբանյակ... Մենք կարձակենք 2 արբանյակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, 2 արբանյակ պաշտպանության նախարարության կողմից եւ օտարերկրյա մեկ արբանյակ։ Ընդհանուր առմամբ ուղեծիր դուրս կբերվի 5 արբանյակ»,- պաշտոնյային մեջբերել է Tasnim գործակալությունը։