Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենաշնորհներ էլ չկան․ «փա՛ռք ԱՄՆ-ին»․ Վահագն Խաչատուրյանի ելույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն ինքներս էլ հասկանում ենք՝ ինչ վտանգների առջև ենք կանգնում, երբ մեկ շուկայից է մեզ ինչ-որ բան մատակարարվում, գազի շուկան մեզ օրինակ։ Այդ մասին այսօր «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ շուկայական տնտեսության մեջ, որտեղ կա մենաշնորհ, այնտեղ զարգացում չի կարող լինել, ուստի պետք է լրջագույն աշխատանք կատարել այդ առումով։

«Օրենսդրական բարեփոխումների առումով ՀՀ իշխանություններին աջակցել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Հիմա տեսնում եմ, որ ամեն նոր ծրագիր, որը ներկայացվում է, նոր մարտահրավերի լուծում է։ Մենք չունեինք ազատ շուկա էլեկտրաէներգիայի մատակարարման համար, և թվում էր՝ անհնար կլինի այլ շուկայից օգտվել, բայց հետո այլ երկրների օրինակով տեսանք՝ փորձը աշխատում է։ Բայց մենք էլ հաջողություն ունեցանք։ Փետրվարի մեկից նոր համակարգն աշխատում է, խիզախ քայլն իր արդյունքն ունեցավ»,- շեշտեց Խաչատուրյանը։

Նա խոստովանեց՝ մենաշնորհից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, պետք է հետևողական աշխատանք իրականացնել։

«Ես պարզել եմ, որ հենց նախկին մենաշնորհի կողմից կա դիմադրություն։ Փորձում են խոչընդոտներ ստեղծել։ Ուստի պետք է խիստ լինել ու նման դրսևորումների դեմն առնել»,- ասաց նա։

Վահագն Խաչատուրյանը ներկայացրեց նաև մեր պետության սպասելիքները։

«Փոփոխությունների արդյունքում՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էկեկտրաէներգիայի մասնաբաժինը 2030 թվականին կհասնի 50%-ի, իսկ 2040-ին՝ 60%-ի»,- ասաց նախագահը։

Ըստ նրա՝ հիմա բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ, իրեն էլ հաճախ դիմում են, որ էլեկտրամոբիլների լիցքավորման կետեր չկան, պատճառն էլ այն է, որ ՀԷՑ-ի կարգավորմուներում սահմանափակումներ կան՝ շենքից դուրս «իքս» հզորությամբ կայան չի կարելի տեղակայել։

«Հիշեք, տնտեսական ակտիվությունը կախված է ազատությունից։ Մենք գիտենք՝ ինչ է նշանակում ունենալ մենաշնորհային տնտեսություն։ Այս առումով՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը»,- նշեց Վահագն Խաչատուրյանը։

Երևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը
Ամենադիտված