Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որդու զոհվելուց հետո կայացված ծանր որոշում. Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը պետք է ապրի Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բռնի տեղահանությունից հետո Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը Երևանում հանդես է եկել առաջին համերգով։ Դպրոցն այս տարի նշեց իր հիմնադրման 85-ամյակը։ Տնօրեն Զարինե Բաբայանի նախաձեռնությամբ հոբելյանական տարեդարձին նվիրված համերգն իրականացվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր և տնօրեն Աշոտ Բլեյանի աջակցությամբ։ 

Զարինե Բաբայանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այն Արցախի մայրաքաղաքում գործող միակ երաժշտական դպրոցն էր։ Նա ցավով նշեց, որ Արցախի կորստի հետ դպրոցը դադարեցրել է աշխատանքը, իսկ սաները համալրել են Հայաստանի տարբեր երաժշտական ուսումնական հաստատություններ։ Մինչդեռ, 1938 թվականին հիմնադրված դպրոցում արցախցի երեխաներն անցած տասնամյակների ընթացքում սովորել են դաշնամուրային, լարային, փողային բաժիններում, սովորել հայկական ու արտասահմանյան երգեցողություն, մասնակցել միջազգային մի շարք փառատոնների, վերադարձել հաղթանակով։ 

«Ավելի քան 350 սաներից մեծ դժվարությամբ համերգին ընդգրկել ենք 40 հոգու, քանի որ շատերի ընտանիքում կորուստներ կան, մեծ մասը ՀՀ տարբեր մարզերում են։ Միակ ուրախացնող բանը, որ նրանք շարունակում են ուսումը։ Իրականում այս համերգային ծրագրով պարտականություն եմ զգացել աշխատողների և սաների առջև, իսկ ամենաշատը ցանկացել եմ, որ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի անունը պահպանվի։ Մեր կոլեկտիվին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը սիրով է ընդունել և տրամադրել ամեն ինչ, որ համերգը կայանա»,- նշեց նա։ 

Արցախցի երեխաները համերգը սկսել են «Ղարաբաղի հորովել» երգով։ Հենց առաջին կատարումից հանդիսատեսը հուզվել է։ Ծրագրում ընդգրկվել են դասական, գործիքային, փողային ստեղծագործություններ, ժողովրդական ու հայրենասիրական երգեր։ 
Զարինեի համար դժվար ժամանակաշրջան է։ Հայրենիքի կորստի հետ, նա կորցրեց ամենաթանկը։ Որդին՝ Ռոբերտը 2 ամիս առաջ Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերից է։ Չի կոտրվում, որովհետև գիտի անհուսության ու անորոշության դեմ պայքարի լավագույն միջոցը՝ աշխատել։ 

«Իմ որդին ինձ ուժ է տալիս ավելին անելու։ Եթե ողջ լիներ, վստահ եմ, որ ինձ չէր մեղադրի ու ինձանից շատ կցանկանար, որ այս համերգային ծրագիրը կայանար։ Դա ինձ համար ծանր որոշում էր, բայց ինչպես Ստեփանակերտում էր ուրախանում իմ բոլոր հաջողություններով ու օգնում ինձ, այնպես էլ այս մեկը, համոզված եմ, զգում է, ուրախանում է»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Զարինե Բաբայանը մտադիր է շարունակել գործունեությունը։ Նրան այս հարցում օգնում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կոլեկտիվը։

Հունան Թադևոսյան

Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
Ամենադիտված