Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսում էր հարուցված քրեական գործերի մասին, շեշտում, որ որոշումների և վճիռների կայացումն ուշանում է: Որքանո՞վ են տեղին նման քննարկումները և արդյո՞ք ուղիղ հրահանգներ չեն: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստ»-ի հետ զրույցում ասում է՝ 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ չէ, որ երկրի վարչապետի՝ նման բառամթերքով ելույթների ենք ականատես լինում:

«Պետք է արձանագրենք, որ ի տարբերություն նախկին՝ ավելի լալահառաչ ելույթների, սպառնալիք պարունակող և ոչ իրավաչափ բնույթի տերմինալոգիայի, ակնհայտորեն փորձում էր հնարավորինս մեղմ ելույթ ունենալ: Սակայն բառամթերքի փոփոխությունը խոսույթի էությունն ու բնույթը չի փոխում, որովհետև, այնուամենայնիվ, դա սպառնալից հրահանգավորում էր իրավապահ մարմիններին: Հիմա մի փոքր տեսական անդրադարձ: 2015 թ. դեկտեմբերից ի վեր սահմանադրական փոփոխությունների արդյունքում անցում կատարեցինք դեպի խորհրդարանական կառավարման ձև: Անգամ նախագահական, կիսանախագահական, կիսախորհրդարանական կառավարման ձևի պարագայում կառավարության ու իրավապահ մարմինների հարաբերակցությունը քննարկելի էր, դիցուք, տեսության մեջ մշտական վեճի առարկա էր՝ դատախազությունը գործադիր իշխանության մաս կազմո՞ւմ է, թե՞ ոչ, նույնը՝ նաև քննչական մարմինները: Իմ գնահատմամբ, խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում անգամ իրավապահ մարմինների՝ գլխավոր դատախազի և քննչական մարմինների ղեկավարների, ներկայացուցիչների ներկայությունը կառավարության նիստերին լուրջ խնդիր է: Թե՛ հանրության, թե՛ անկախ դիտորդի աչքում իրենք ստանում են գործադիր մարմնի ղեկավարի՝ վարչապետի ենթակայի կարգավիճակ: Դա լրջագույն պրոբլեմ է դառնում հենց արդարադատության իրականացման տեսանկյունից:

Չանդրադառնանք խոսույթին, երբ բազմաթիվ կոնկրետ դրվագների ենք ականատես եղել, օրինակ՝ Սյունիքի դեպքերը, որոնց հաջորդող ասուլիս կայացավ, լրատվամիջոցների ներկայությամբ վարչապետը հրահանգավորեց իրավապահ մարմիններին, որ իրեն զեկուցեն արդյունքների մասին, Արցախում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդող հավաքների ժամանակ կրկին ասուլիս-ելույթ ունեցավ՝ կոնկրետ մատնանշելով մարդկանց անուններ, ելույթից անմիջապես հետո այդ անձինք ձերբակալվեցին ու կալանավորվեցին: Իր որդու հետ տեղի ունեցած միջադեպին հաջորդող ելույթ ունեցավ և կրկին որակավորում տվեց և այլն: Վարչապետի կողմից նման ելույթները Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են, սա լիազորությունների սահմանազանցում է: Կառավարության վերջին նիստում նա իր որակավորումն է տալիս, որ իրենք գնալու են բոլոր այն գործերի հետևից, որոնցով արդարացման դատավճիռներ են լինելու: Դա ուղղակիորեն սպառնալիք է և լրացուցիչ հրահանգավորում, ինչպես նաև կանխորոշիչ վերաբերմունք կոնկրետ քաղաքական նախկին գործիչների նկատմամբ թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ դատական իշխանությանը: Ակնհայտ է, որ այս պայմաններում մարդու՝ արդար դատաքննություն ունենալու հիմնարար իրավունքն արդեն իսկ կանխակալորեն ոտնահարված է»,-ասում է Մելոյանը:

Հիմա քրեական հետապնդում կարող է հարուցվել, ասենք, սոցիալական ցանցում գրառման համար: Հետաքրքրվում ենք՝ վերջին շրջանում փոխվե՞լ է հետապնդումների բնույթը, թե՞ ոչ: «Իմ գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել: Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են: Խնդիրն այն է, որ մարդկանց նկատմամբ նոնսենսի հասնող իրավական գործընթացներ են նախաձեռնվում: Այնպիսի անհիմն հանցակազմերի հիման վրա են մարդկանց հետապնդում, որ օրինական ու իրավական երկրում, իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքի պայմաններում անհնար է պատկերացնել:

Ու լրջագույն խնդիրն այն է, որ բոլոր այս դեպքերում, որոնք, ըստ էության, անգամ Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածների պարագայում իրենցից ներկայացնում են միջին ծանրության հանցագործություն, մարդկանց նկատմամբ մահակ է դարձել խափանման միջոցը: Այս բնույթի մեղադրանքների պարագայում մարդկանց նկատմամբ մեծամասամբ կիրառվում է կալանք: Կալանքը տեսության, գիտության մեջ ու պրակտիկայում նախատեսված է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դրա հնարավոր շարունակությունը կանխարգելելու կամ գործի քննությունն օբյեկտիվ ապահովելու նպատակով, այնինչ ամբողջովին մեկուսացնում են մարդուն, սահմանափակում են տեսակցությունների հնարավորությունը, ընդհուպ մինչև ընտանիքի անդամների հետ: Սա դարձել է դասական պատժիչ գործիք, մահակ ընդդիմադիր գործիչներին ճնշելու, նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու ուղղությամբ: Էլ չասած, որ արդեն թիրախավորվում է մարդու անձնական ազատությունը»,-նշում է Գոհար Մելոյանը։

Ադրբեջանում շարունակում են բանտարկված մնալ մեր հայրենակիցները՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված մեր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք, որոնց նկատմամբ շինծու մեղադրանքներ են առաջադրվել, իսկ սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ձերբակալվեցին արցախցի քաղաքական ու ռազմական գործիչներ: Ի՞նչ է անում Հայաստանը մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: «Իշխանության ցցուն գործողություններից կարող ենք հետևություններ անել: Սեպտեմբերի 19-ի՝ արցախյան իրադարձություններին հաջորդող ընթացքում գերու կարգավիճակում ունեցանք Արցախի քաղաքական ու ռազմական էլիտայի ներկայացուցիչներ: Բայց չպետք է մոռանանք, որ ունենք դեռևս 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում տասնյակ գերիներ, որոնց հարցն այս իշխանությունը մինչ օրս չի լուծել այն դեպքում, երբ Հայաստանը տասնյակ զիջումներ կատարեց, որոնք դիվանագիտական տապալում էին:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով մեր կողմից կատարված յուրաքանչյուր պարտականությանը պետք է հայկական կողմը պահանջատեր լիներ թղթով արձանագրված Ադրբեջանի պարտականության կատարմանը, որ մեր գերիները բոլորը բոլորի դիմաց վերադառնային հայրենիք: Հայաստանն այդ ընթացքում երեք տարածք ժամկետներով հանձնել է, որոնք գտնվում էին հայկական կողմի վերահսկողության ներքո, հանձնել է ադրբեջանցի ռազմական հանցագործների, որոնք 2016 թ.-ին դատված էին Հայաստանում, ընդհուպ մարդ գլխատելու համար, հանձնել է ականապատման քարտեզներ, այդ ընթացքում Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք: Եվ այս ամբողջ գործընթացի էպոպեան՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց փաստաթուղթ, որով ոչ միայն Արցախը, այլև, Ադրբեջանի մեկնաբանմամբ, «անկլավները» ճանաչեց Ադրբեջանի մաս:

Եվ այս ամբողջ պրոցեսի ընթացքում իրենք չկարողացան ապահովել մեր գերիների վերադարձը, էլ չեմ խոսում սոցիալական, անվտանգային երաշխիքների մասին, որոնք նորմալ ղեկավարության պարագայում այսպիսի զիջումների դեպքում պետք է թելադրված լինեին այդ փաստաթղթերում: Սա այս իշխող ուժի դիվանագիտական տապալման ցցուն ապացույցն է: Իմ գնահատմամբ, իրենք օգտվում են միայն եվրոպական մարմիններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Միջազգային արդարադատության դատարան, դիմելու իրավական գործիքակազմից, բայց դրա հետ կապված էլ ունենք նախորդիվ օրինակներ, երբ այս մարմիններն ընդդեմ Ադրբեջանի որոշումներ են կայացրել, և դրանք անկատար են մնացել: Այդ պարագայում եվրոպական կառույցները, ունենալով իրենց իսկ հեղինակության, իրենց մարմինների կողմից ընդունված որոշումների կատարման խնդիր, անգամ փոքրիկ սանկցիա Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառել:

Գալիս ենք այն եզրահանգման, որ ինչ-որ մեծ ակնկալիքներ ունենալ այս ուժի պարագայում մեր գերիների վերադարձի հարցով, դառնում է անշնորհակալ գործ, եթե ուղղակի պատմական հետհայաց ենք նետում այս վերջին 2-3 տարվա կտրվածքով: Սա շատ ցավալի է բոլորիս համար, գերիների հարցը պետք է լիներ մեր պետության օրակարգային առաջնահերթություններից մեկը: Միևնույն ժամանակ, այս պարագայում նաև, երբ անհատները կամ կազմակերպություններն ինչ-որ գործընթացներ են կազմակերպում ու չկա պետության աջակցությունը, այնուամենայնիվ, դրանց՝ հաջողությամբ պսակվելու շատ քիչ հավանականություն կա»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ամենադիտված