Թուրքիայի փոխարտգործնախարարն ընդունել է Տոյվո Կլաարին. կողմերը քննարկել են Հարավային Կովկասը. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բուրաք Աքչափարն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով Թուրքիայում իր թղթակցին, այս տեղեկությունը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հարավային Կովկասում կայունության և համագործակցության հարցերի շուրջ։