Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi Pajero-ն, Mazda-ն և շտապօգնության ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com- ը գրում է.
Այսօր՝ մարտի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 034 ՍԼ 64 համարանիշի, Mazda մակնիշի 34 AD 556 համարանիշի և Mitsuishi Pajero IO մակնիշի 97 DV 097 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները; Փաստի առթիվ ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրատտվում և պարզվում է վարորդների ինքնությունը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ford Tranzit-ը պատկանում է Երևանի 1-03 շտապօգնությանը, և վարորդը ձայնային ազդանշանները միացրած է եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի