Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր, Բարբադոս և Եմեն՝ Անկախության օր, Շոտլանդիա՝ Սուրբ Անդրեյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808 -գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը, որը  հոկտեմբերի 9-ից պաշարել էր Երևանի բերդը՝  վերացրել է պաշարումը։
1815 –ծնվել է  գրական-հասարակական գործիչ Սերվիչե-Սերովբե Վիչենյանը:
1823– վախճանվել է ականավոր պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանը:
1837 - ծնվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը:
1859 –վախճանվել է  արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորայանը։ 
1920 - Հայաստանի խորհրդայնացման առիթով Հայ-հեղկոմը շնորհավորական նամակներ է ստացել Ադրբեջանի խորհրդային կառավարության ղեկավար  Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։ Ադրբեջանի խորհրդային կառավարությունն Արցախը ճանաչել է Հայաստանի մաս։
1933 - Լրիվ կարողությամբ շարք է մտել Ձորա ԳԷՍը։
1960 - Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
1960 - վախճանվել է   նկարիչ Վահրամ Գայֆեճյանը:
1965 - Սոֆիայում տեղի է ունեցել հայկական մշակույթի տասնօրյակի հանդիսավոր բացումը։
1985– վախճանվել է ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ Մարկ Արյանը:
1991 - վախճանվել է  հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։
2004- հայ-իրանական սահմանին տեղի է ունեցել  Իրան-Հայաստան գազամուղի շինարարության սկզբի հանդիսավոր արարողությունը և շահագործման է հանձնել Ագարակ-Շինուհայր էլէկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ գիծը: 
2006-Արգենտինայի խորհրդարանը հաստատել է  օրինագիծ, որով ապրիլի 24-ը հռչակվել է ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության:
2007-սկսել է գործել  Հատուկ քննչական ծառայության մասին օրենքը:
2010-Լեռնային Ղարաբաղում սկսվել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը:
2020- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երեկոյան «Նիկոլ, դավաճան» վանկարկելով փակել են Մաշտոցի պողոտան։
2022- Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1609 —Գալիլեո Գալիլեյը կազմել է Լուսնի մակերևույթի առաջին քարտեզը:
1700 —տեղի է ունեցել Նարվայի ճակատամարտը Պետրոս Մեծի գլխավորած ռուսական բանակի և Կարլ 12-րդի գլխավորած շվեդական բանակի միջև: 
1825– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ուիլյամ Բուգրոն:
1835 - ծնվել է ամերիկացի գրող, լրագրող Մարկ Տվենը:
1853– Սև ծովում տեղի է ունեցել Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական կայսրության և Սարդինյան թագավորության միջև, որը հանդիսանում է  Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը:
1872– Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, որն ավարտվել է 0:0 հաշվով:
1874– ծնվել է անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլը:
1876 —Պավել Յաբլոչկովն արտոնագրել է տրանսֆորմատորը:
1912 —արտիստական  «Թափառական շուն» նկուղում տեղի է ունեցել Մայակովսկու առաջին հանրային ելույթը:
1931 —Լուգանսկում արտադրվել է առաջին «Ֆելիքս Դզերժինսկի» սերիայի ծանր բեռնափոխադրող շոգեքարշը:.
1939– սկսվել է խորհրդա-ֆիննական պատերազմը:
1954 —ամերիկուհի Էնի Էլիզաբեթ Հոդժեսը վիրավորվել է մետեորիտի կտորից, սա արտաերկրային օբյեկտի կողմից մարդու վնասվածք ստանալու առաջին փաստագրված  դեպքն է հանդիսանում:
1965– ծնվել է ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Բեն Սթիլերը:
1982 —թողարկվել է Մայքլ Ջեկսոնի երաժշտության պատմության մեջ ռեկորդային քանակով վաճառված Thriller ալբոմը: 
2009 - վախճանվել է   հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Միլորադ Պավիչը, որը հանդիսացել է պոստմոդեռնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ  և 17-19-րդ դարերի սերբական գրականության պատմագիր:
2013– վախճանվել է ամերիկացի դերասան Փոլ Ուոքերը, որը հայտնի է դարձել «Ֆորսաժ» ֆիլմաշարից:
2015 - վախճանվել է   ռուս ռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ Էլդար Ռյազանովը:
2021 —Բարբադոսը դարձել է հանրապետություն:
2022 —վախճանվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար (1989-2002), Չինաստանի նախագահ (1993-2003) Ցզյան Ցզեմինը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն
Ամենադիտված