ՌԴ կառավարության նախագահը բանակցություններ է վարել Ադրբեջանի վարչապետի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
Ինչպես հաղորդում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԱՊՀ-ում փոխգործակցության ակտիվացմանը։