Իրանն ստեղծել է ստորջրյա դրոն, որը կարող է հայտնաբերել եւ վնասազերծել ծովային ականները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ռազմածովային ուժերը ներկայացրել են անօդաչու ստորջրյա սարք, որը կարող է հայտնաբերել եւ վնասազերծել ծովային ականները, տեղեկացրել է Tasnim-ը։
Տեղական արտադրության ստորջրյա անօդաչուն ներկայացվել է շաբաթ օրը, Իրանի ՌԾՈւ նվաճումների ցուցահանդեսում։
Ստորջրյա սարքը կարող է հայտնաբերել եւ վնասազերծել ստորջրյա տարբեր ականներ եւ ունի բազմաթիվ սարքավորումներ։
Իրանական սարքը կարող է սուզվել 200 մետր խորությամբ՝ 24-ժամյա ծառայության ժամկետով։