Ձյան տեղումների պատճառով Մոսկվայում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 50 չվերթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 46 չվերթ, ևս հինգը չեղարկվել է, ըստ «Յանդեքս. Չվացուցակների» ծառայության տվյալների։
Մոսկվայի ժամանակով ժամը 6.39-ի տվյալներով՝ «Վնուկովո» օդանավակայանում 13 չվերթ է հետաձգվել, չորսը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 10 չվերթ, մեկը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում՝ 23 չվերթ է հետաձգվել։
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ կիրակի օրը Մոսկվայում սպասվում են առատ ձյուն, բուք և մինչև մինուս վեց աստիճան ջերմաստիճան։