Մայք Թայսոնը հայտնել է իր անպարտելիության գաղտնիքը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱշխարհի ամենաճանաչված սպորտսմեններից մեկը՝ ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը բացահայտել է իր անպարտելիության գաղտնիքը: Նա The Daily Star-ին պատմել է, թե ինչպես է տրամադրվում մրցամարտին՝ ռինգ դուրս գալուց առաջ:
"Երբ ես դուրս եմ գալիս, ես չափազանց ինքնավստահ եմ, բայց մահու չափ վախենում եմ: Շատ եմ վախենում: Վախենում եմ պարտվել, վախենում եմ ստորացումից",- ասել է նա:
Նրա խոսքերով, որոշ մենամարտերից առաջ նույնիսկ երազում տեսել է, որ հակառակորդը ծեծել է իրեն:
"Բայց ինչքան մոտենում եմ ռինգին, այնքան վստահությունս աճում է: Հենց որ ռինգ եմ դուրս գալիս, ես աստված եմ: Ոչ ոք չի կարող ինձ հաղթել",- հայտարարել է Թայսոնը:
Հիշեցնենք, որ Թայսոնը վաղուց ավարտել է իր կարիերան: Սակայն նրա սահմանած համաշխարհային ռեկորդները դեռևս ոչ ոքի չի հաջողվել գերազանցել: