Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում ստեղծված այս իրավիճակում Հայաստանի ռազմական կարիքների բավարարումն ու բանակի մարտունակության բարձրացումը դառնում է գերխնդիր․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակկ Զաքարյանը գրել է․

«Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը:

Իրավիճակը բնականաբար ազդել է նաև ռազմական արդյունաբերության վրա: Լոնդոնի Դոկլենդսում տեղի ունեցած Defense & Security Equipment միջազգային ցուցահանդեսի ժամանակ ( ռազմական տեխնիկայի աշխարհի ամենամեծ ցուցահանդեսներից մեկը), ըստ փորձագետների՝ նկատելի էին ռազմարդյունաբերական համալիրների ամբողջական վերադիրքավորման ազդակները, որոնք փոխում են համաշխարհային սպառազինության արդյունաբերության աշխարհաքաղաքականությունը: Ավելին, այն սկսվել է փոխվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության առաջին օրերից։

Իրավիճակի գնահատման ամենանշանակալի ցուցանիշը ողջ աշխարհում ռազմական ծախսերի տպավորիչ աճն է։ 2022թ.-ին դրանք հասել են «ռեկորդային մակարդակի»՝ 2, 24 տրիլիոն դոլարի, ինչը մեկ տարում աճել է 3,7%-ով (ըստ SIPRI-ի տարեկան զեկույցի): Եվրոպական երկրները, վերազինվում են ավելի արագ, քան մյուսները։ Նրանց պաշտպանական ծախսերը 2022թ. հասել են 480 միլիարդ դոլարի՝ 13%-ով ավելի, քան 2021թ-ին: Ռուսաստանի գործողություններից առաջացած վախի ազդեցությամբ, առավել նկատելի աճ է գրանցվել արևելյան թևում, մասնավորապես 11%-ով Լեհաստանում, 12%-ով Շվեդիայում, 27%-ով Լիտվայում, 36%-ով Ֆինլանդիայում և այլն: Միևնույն ժամանակ զենքի ներկրումը գրեթե կրկնապատկվել է (+93%)՝ դեպի Ուկրաինա զանգվածային մատակարարումների արդյունքում։

Ուկրաինական ճգնաժամը, կարելի է ասել՝ ստիպել է եվրոպական երկրներին առերեսվել բարձր ինտենսիվության հակամարտության հետ կապված սեփական կարիքների բավարարման հետ։

Երկրագնդի մյուս կողմերում վերազինումը շարունակվում է՝ Թայվան կղզու շուրջ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարվածության պատճառով: Չինաստանի ռազմական ծախսերը, որն արդեն ուներ աշխարհում ամենաբարձր պաշտպանական բյուջեն ԱՄՆ-ից հետո, աճել են՝ 2022թ. հասնելով 292 միլիարդ դոլար (+4,2%)։ 2022թ. Ճապոնիայի ռազմական ծախսերը հասել են 46 միլիարդ դոլարի, ինչն ամենաբարձր մակարդակն է 1960թ. ի վեր։

Միացյալ Նահանգները շարունակում են մնալ զենքի առաջատար արտադրող, ինչը 2022թ կազմել է մահացու արտադրանքի համաշխարհային արտահանման 40%-ը, մեծ մասամբ Կիև զանգվածային առաքումների շնորհիվ (ՌԴ ՌՀՕ-ի սկզբից ի վեր ավելի քան $44 մլրդ): Այս առավելությունը պայմանավորված է նաև եվրոպական գնումներով, որտեղ գնումների ավելի քան 60%-ն ամերիկյան սպառազինություն, տեխնիկա և սարքավորումներ են։ Ամերիկյան ընկերությունները շարունակում են գերիշխել շուկայում. նրանցից 40-ը՝ զենք արտադրող և ռազմական ծառայություններ մատուցող 100 առաջատարների թվում են:

Սպառազինության համաշխարհային շուկայում նաև նոր խաղացողներ են հայտնվում, որոնցից ամենաակտիվը Հարավային Կորեան է։ 2022թ.-ին Սեուլը միայն Լեհաստանի հետ ավելի քան 9 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել: Շուրջ տասը տարի է, ինչ հարավկորեացիները զգալի գումարներ են ներդնում իրենց ռազմական արդյունաբերության մեջ: Հյուսիսային Կորեայի հետ լարվածության պատճառով, նրանք գտնվում են «պատերազմական տնտեսության» ռեժիմում: Հարավային Կորեայի առավելություններից մեկն այն է, որ նրա արտադրած սպառազինությունը հիմանականում համատեղելի է նաև ՆԱՏՕ-ի համար օգտագործվող ԱՄՆ-ի զինատեսակների հետ:

Զենքի շուկայի հիմնական խաղացողներից է նաև Իսրայելը, հատկապես կիբերանվտանգության և անօդաչու թռչող սարքերի ոլորտներում: Վերջին երկու տարիներին Իսրայելը նույնպես անսպասելի բեկում մտցրեց եվրոպական շուկայում, որն ավանդաբար պատկանում է ՆԱՏՕ-ի արդյունաբերողներին: Արևելյան Եվրոպայի երկրների հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, 2022թ.-ին Գերմանիան մեկնարկեց «European Sky Shield» ծավալուն նախաձեռնությունը՝ միավորելով տասնյոթ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային և Բալթյան երկրներին: ԱԹՍ հարձակումներից մինչև բալիստիկ հրթիռների սպառնալիքներից պաշտպանվելու համար, վահանը կներառի մի շարք սարքեր, ներառյալ իսրայելական «Arrow 3» համակարգը, որն աշխարհում առաջադեմներից մեկն է և նախատեսված է հեռահար հրթիռներ որսալու համար: Գործարքը կարժենա շուրջ 4 միլիարդ եվրո, որի առաջին 560 միլիոն եվրոանոց տրանշի համար Գերմանիայի խորհրդարանն արդեն քվեարկել է: 2022թ. նոյեմբերին Ֆինլանդիան ևս հայտարարեց, որ Իսրայելի հետ 317 միլիոն եվրոյի համաձայնագիր է ստորագրել «Դավթի պարսատիկ» հակահրթիռային պաշտպանության համակարգը ձեռք բերելու համար: Թե առաջիկայում իսրայելա-պաղեստինյան վերսկսված պատերազմն ինչպես կփոխվի Իսրայելի ռազմարդյունաբերության մատարակարարումների ուղղությունը՝ դեռ պարզ չէ: Սակայն այն երկարաձգվելու պարագայում, բնականաբար, Իսրայելը նախապատրվությունը կտա իր կարիքների բավարարմանը:

Ուկրաինական հակամարտությամբ առաջացած համաշխարհային լայնածավալ վերազինման այս իրավիճակում Իրանը և Հյուսիսային Կորեան ևս կարողացան իրենց դրսևորել Ռուսաստանի կարիքները բավարարելու հարցում։ 1992-ից մինչև 2022թ. Իրանը զենք արտահանողների շարքում 38-րդն էր, իսկ 2022թ-ին բարձրացավ 16-րդ տեղը՝ հիմնականում անօդաչու սարքերի արտահանման շնորհիվ: Հյուսիսային Կորեան ևս համատեղելիություն ունեցող զինատեսակներ մատակարարեց Ռուսաստանին։

Չնայած, որ Ռուսաստանը պատմականորեն երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում ռազմական տեխնիկա արտահանող երկրների ցանկում, այն այժմ ժամանակավորապես երրորդ տեղ զբաղեցնելու շեմին է։ Սառը պատերազմից ի վեր Միացյալ Նահանգները մենաշնորհել է համաշխարհային շուկայի 35-40%-ը, Ռուսաստանը՝ 20-25%-ը, իսկ Ֆրանսիան՝ 5-10%-ը։ Այժմ Ռուսաստանն ունի զենքի արտահանման շուկայի մոտ 9% մասնաբաժինը:

Ֆրանսիան կարծես չի կարողանում վերականգնել իր դիրքերն Աֆրիկյան մայրցամաքում, որտեղ կորցրեց ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ազդեցությունը (քանի որ նրա զորքերը ստիպված էին լքել Սահելը), չնայած Ռուսաստանի համար լարված իրավիճակին: Այնուամենայնիվ, Փարիզը նույնպես պայքարում է եվրոպական շուկայում դիրքավորվելու համար: Ներկայումս Ֆրանսիան  շահել է ամբողջ աշխարհում զենքի վաճառքի աճից, որի արտահանումը 2018-2022թթ. աճել է 44%-ով: Սակայն Ուկրաինայում հակամարտության բռնկմամբ բացված շուկաները նվաճելիս Ֆրանսիան հետ է մնում։ Ոլորտի շատ մասնագետներ կարծում են, որ այդ դժվարությունները պայմանավորված են դիվանագիտական հարաբերությունների խճճվածությամբ, ռազմական գնումների հետ կապված վարչական բյուրոկրատիայի և տեխնոլոգիաներ փոխանցելու ընդհանուր դժկամությամբ: Մինչ Վաշինգտոնն ու Լոնդոնը մրցակցում են ուկրաինական շուկայում, Փարիզը փորձում է գրավել այնպիսի երկրների շուկաներ, ինչպիսիք են Հայաստանը, Ղազախստանը և նույնիսկ Ուզբեկստանը։

Պարզ է, որ ուկրաինական ճգնաժամի արդյունքում վերսկսված սպառազինությունների մրցավազքը չի կարող անվերջ ֆինանսավորվել, նույնիսկ եթե երկրերը դա հրապարակավ չասեն։ Պարտքի պատն աշխարհում դառնում է իրականություն: Այսօր պետությունները պայքարում են բարձր պարտքի, կրթության, սոցիալական և առողջապահության հրատապ մարտահրավերների, ինչպես նաև բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության մտահոգությունների դեմ: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ում 2024թ. ռազմական բյուջեի ընդունումը բուռն քննարկումների տեղիք է տալիս՝ հարցականի տակ դնելով Ուկրաինային և Իսրայելին ԱՄՆ ռազմական աջակցությունը:

Աշխարհում ստեղծված այս իրավիճակում, Հայաստանի ռազմական կարիքների բավարարումն ու բանակի մարտունակության բարձրացումը դառնում է դժվար լուծելի գերխնդիր: Թե որքանով են կարողանում ՀՀ կառավարիչները լուծել զենքի ձեռքբերման խնդիրը՝ ցավոք տեսնում ենք: Աշխարհը սպառազինվում է, իսկ սրանք, թշնամու քթի տակ, դեռ իրենց արագ քանդվող ասֆալտի ու սալահատակի գովքն են անում»:

«Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին
Ամենադիտված