Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Տնտեսական և սոցիալական զարգացման համար պայքարող կամավորների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի մարտական փառքի և Կամավորների օր, Ուկրաինա՝ Վիճակագրության ոլորտի աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1837- Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվել է հայագետ Ստեփաննոս Պալասանյանը:

1837 – վախճանվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։

1917- ռուսների և թուրքերի միջև կնքվել է այսպես կոչված Էրզինջանյան հրադադարը, որը բերել է Արևմտյան (թուրքական) Հայաստանից ռուսական զորքերի մասսայական վերադարձի Ռուսահայաստան:

1918- սկսվել է հայ-վրացական պատերազմը Լոռվա համար, որի ժամանակ Դրոյի գլխավորած հայկական բանակը կարճ ժամանակում Վրաստանին հասցրել է ծանր հարված։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։

- Երևանում լույս է տեսել ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը, որը 1921-ից վերանվանվել է «Խորհրդային Հայաստանի»։

1921– Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։      

 1936-  շահագործման է հանձնվել Քանաքեռ ԳԷՍ-ը:         

 - ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարն ընդունվել է ԽՍՀՄ նոր Սահմանադրությանը, որը հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», լուծարվել է Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունն, իսկ  Հայկական ԽՍՀ-ն դարձել է միութենական հանրապետություն։

1965– ծնվել է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին։

1988- Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը, ձերբակալվել է 547 ցուցարար, զոհվել է երկու մարդ:

1992 - վախճանվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:

2005-սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Բուշի և Վրաստանի նախագահ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատավարությունը:

-Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը:

2011-Երևանի կենտրոնում գտնվող «Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի բացօթյա հատվածն ապամոնտաժվել է, որովհետև քաղաքապետը որոշել է, որ պետք է մաքրել Աբովյան փողոցը:

2013-«Դեմ են ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը մեքենաներով բողոքի երթ-ակցիա է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:

2017-Խորհրդարանը մերժել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունն օրակարգ ընդգրկելու հարցը:

2018-խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում Հանրային հեռուստատեսության  ուղիղ եթերով տեղի է ունեցել բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը:

2019-Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք փոխհատուցում են պահանջել իրենց կորցրած տների համար։

2021-Հայաստանի խոշորացված 36 համայքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:

2022- Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացման արարողությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 63- Կապիտոլիումի Տուլլինյան բանտում մահապատժի են ենթարկվել Կատալինի  դավադրության հինգ մասնակիցներ: Դա հնարավոր է եղել  իրականացվել է մեկ օր առաջ Սենատի կայացրած թուլատրության համաձայն, ըստ որի ավագ կոնսուլ Ցիցերոնն առանց դատի կարող է մահապատժի ենթարկել մարդկանց:

1349 —Նյուրինբերգում սկսվել են հրեական ջարդեր, քանի որ հրեաները կասկածվել են ժանտախտի տարածման մեջ:

1456-տեղի է ունեցել երկրաշարժ, որն ավերել է Նեապոլը, 35 000 մարդ զոհվել է:

1484-Հռոմի պապ Ինոկենտի 8-րդը հրապարակել է բուլլա, որը սկիզբ է դրել 16-17-րդ դարերին Եվրոպայում  իրականացվող վհուկների որսին:

1492- Քրիստոֆոր Կոլոմբոսը հասել է Հաիթի կղզի:

1766- Լոնդոնում (Անգլիա) հիմնադրվել է «Քրիստիս» աճուրդային տունը:

1791– վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ երգահան, բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը հանդիսացող Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։

1803 –ծնվել է  ռուս բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչևը:

1812 —Նապոլեոնը թողել է իր զորքը Ռուսաստանում և ուղևորվել Փարիզ:

1848 –ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Պոլկը հաստատել է Կալիֆորնիայում ոսկի գտնելը, որը բերել է ոսկու տենդին:

1890 - ծնվել է   գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ Ֆրից Լանգը:

1901– ծնվել է ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար Ուոլթ Դիսնեյը։

1904 —ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Պորտ-Արտուրի մոտ ճապոնացիները ոչնչացրել են ռուսական նավատորմը:

1925 —տեղի է ունեցել էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմերան:

1926– վախճանվել է ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Կլոդ Մոնեն։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մոսկվայի տակ սկսվել է խորհրդային զորքերի հակահարձակումը:

1946 - ծնվել է   իսպանացի օպերային երգիչ (տենոր) Խոսե Կարերասը:

1952– Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ է (սմոգ) իջել, որը ցրվել է միայն 4 օր անց, ծխի հետևանքով զոհվել է մոտ 12 000 մարդ։

1957– ջուր է իջեցվել խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, որը աշխարհում առաջին միջուկային շարժիչով աշխատող վերջրյա նավն էր։

2009 —ռուսական Պերմ քաղաքի «Կաղ ձի» ակումբում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում զոհվել է 156 մարդ:

2013 - վախճանվել է Հարավ Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստ Նելսոն Մանդելան։

2020 —ճապոնական «Հայաբուսա-2» զոնդը Երկիր է բերել Ռյուգա ասերոիդից վերցված գրունտը:

2021 —վախճանվել է խորհրդային և ռուսական պրոդյուսեր, դերասան և կինոքննադատ Մարկ Ռուբինշտեյնը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Դարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենադիտված