Արագացնում ենք Մխիթարյանի հետ բանակցությունները. «Ինտերի» մարզական տնօրեն
ՍՊՈՐՏԻտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել է, որ ակումբն ակտիվ աշխատանք է կատարում Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ համագործակցությունը երկարաձգելու ուղղությամբ։
«Մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունը Մխիթարյանի հետ։ Մենք հիմա արագացնում ենք Հենրիխի հետ բանակցությունները»,- Աուզիլիոյի խոսքը մեջբերում է twitter.com/NicoSchira-ն։
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։