Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի Պլան B-ն. ո՞վ կարող է փոխարինել Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ նրա արևմտյան հովանավորներն արդեն պլան B են գծել ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում։ Արևմուտքը հրաշալի հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց ցածր վարկանիշ ունի և մեծ հավանականությամբ չի կարողանալու նույնիսկ բարեհաջող իրականացնել իշխանության նոր զավթումն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք, ըստ ՔՊ մեր աղբյուրի, նախատեսվում են անցկացնել եկող տարվա մայիսին։ Իշխանությունները չափազանց տենդագին են պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հատկապես տեղերում փորձում են խլել բոլոր վարչական լծակները, տոտալ վերահսկողություն սահմանել բոլոր համայնքների նկատմամբ, ինչպես նաև դեռևս հատուկենտ պետական կառույցների նկատմամբ։

Փաշինյանը ցանկանում է ամեն գնով խորհրդարանից դուրս թողնել ընդդիմադիր երկու ուժերին և խորհրդարան տանել այլ՝  իրեն ավելի մեղմ քննադատող, կամ էլ փսևդո-ընդդիմադիր քաղաքական ուժերի։ Արևմուտքն էլ իր հերթին հստակ հասկանում է, որ Փաշինյանը կարող է ոտքին գցել այս նոր ընտրություները և իրենց համար տենդագին փնտրտուքների մեջ են, թե ո՞վ կկարողանա փոխարինել Նիկոլ Փաշինյանին։

Այս օրերին Միացյալ Նահանգներում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նաև վաղը մեկնելու է Միացյալ Թագավորություն։ 6 օրվա ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդամենը հանդիպել է 3 բարձրաստիճան պաշտոնյաների հետ, թե ի՞նչ են քնարկել, սովորաբար պաշտոնական հաղորդագրությունների հարցում ժլատ Անվտանգության խորհուրդն առանձնապես մանրամասներ չի հաղորդում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գրիգորյանն ավելի շատ ստվերային հանդիպումների՝ ավելի շուտ ստուգատեսի մեջ է։ Արևմուտքում փորձում են հասկանալ, թե որքանով նա կկարողանա փոխարինել Նիկոլ Փաշինյանին։ Ըստ ամենայնի, Անվտանգության խորհրդի քարտուղարի գործերն այս առումով այնքան էլ լավ չեն։ Բացի այն, որ նա որևէ լուրջ հեղինակություն չի վայելում Հայաստանում, նաև խիստ վերապահումներ կա նրա մասով անգամ հարազատ ՔՊ-ում։ Իշխանականները համարում են, որ խարիզմայից զուրկ և պարբերաբար անհեթեթ իրավիճակներում հայտնվող Արմեն Գրիգորյանը չի կարողանա փոխարինել Փաշինյանին։ 

Աշոտ Մանուկյան

Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ամենադիտված