Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չհավատացի, մինչև չտեսա որդուս այրված մարմինը...». պապ ու թոռ հուղարկավորվեցին Ոստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև 2020 թվականը Զաքարյանների ընտանիքն ապրում էր Հադրութում։ Բոլոր ընտանիքների պես իրենք էլ հազիվ ուղղել էին մեջքը, աշխատում էին, տուն վերանորոգում, երեխաներ կրթում։ 

Գայանեն MediaHub-ին պատմում է, որ անգամ 44-օրյա արհավիրքից հետո, երբ ամեն ինչ թողել են Հադրութում, չեն հուսալքվել, ամեն ինչ նորից սկսել են Ստեփանակերտում, բնակարան են վարձել, աշխատանք գտել, քար-քարի վրա դնելով՝ առաջ նայել։ Ամուսինը՝ Մհեր Զաքարյանը ծառայության էր անցել աշխարհազոր ուժերում։ Բլոկադայի հետևանքով ստեղծված իրավիճակն ամուսինները հաղթահարել են մեծ դժվարությամբ։ Բայց, դա դեռ սկիզբն էր։ Գայանեն հիմա երանի է տալիս այդ ծանր օրերին: Ասում է. «Բոլորս ներկա էինք, ընտանիքս ամբողջական էր»։

Սեպտեմբերի 19-ին` նախքան ռազմագործողությունները, Գայանեին զանգել են դպրոցից, ասել, որ երեխան ատամի հետ կապված խնդիր ունի։ Կինը գնացել և որդուն ուղեկցել է ատամնաբուժարան, հետո եկել Ստեփանակերտի բնակշահագործման տնտեսություն, որ որդուն թողնի իր քրոջ մոտ և գործով մտնի անձնագրային բաժանմունք։ 

«Լսվեց առաջին հարվածը Ստեփանակերտի վրա։ Սկսվեց պատերազմը։ Ես երեխայիս հետ մտել էի «ԺԵԿ»-ի ապաստարան, ոչ ոքի հետ կապ հաստատել չէր ստացվում, ամուսինս դիրքերում էր։ Տեսա, որ կրակոցները չեն դադարում, այդ պայթյունների տակ 8-ամյա տղայիս հետ ուզում էի դուրս գալ ու գնալ դպրոց։ Բարեկամուհիս ասաց, որ Արմանը գնացել ու տարել է քրոջը։ Ուրախացա, որ մեծ տղա ունեմ, միայն իր մասին չի մտածել»,- պատմում է նա։

Կրակոցների ինտենսիվությունը նվազելուց հետո ընտանիքն այնուհետև տեղափոխվել է Գայանեի մոր թաղամասի նկուղներից մեկը, քանի որ իրենց վարձակալած բնակարանը Կրկժանում էր, իսկ ադրբեջանական զորքն այդ ուղղությամբ առաջխաղացում ուներ։ Այդ ընթացքում Մհերից որևէ լուր չուներ, անհասանելի էր։ Գայանեն մտածել է ամենավատի մասին, բայց Մհերը հրաշքով վերադարձլ է։

«Երբ տեղահանումը դարձել էր անխուսափելի, մենք էլ բոլորի պես պատրաստվում էինք, ուժասպառ, անտրամադիր։ Մհերի հետ բառ փոխանակել չէր լինում, եղբոր՝ քեռու տղայի դիակը մնացել էր դիրքերում, իսկ մեր դուրս գալը հետաձգվում էր, չնայած, որ վառելիք էլ չունեինք։ Աշխատանքը բաժանեցինք․ Մհերն առավոտյան գնում էր օպերատիվ շտաբ եղբոր դին տեղափոխելու հարցերով, իսկ սկեսրայրս զբաղված էր վառելիք գտնելու գործով։ Ասացին` «Հայկազովում բենզին են բաժանում», առանց իմանալու ո՞վ է կազմակերպում, ո՞վ է պատասխանատուն, սկսեսրայրս որոշեց գնալ, նրան միացավ նաև 14-ամյա տղաս, որ պապիկը մենակ չմնա»,- պատմում է կինը։ 

Ապա քաղաքում լուրեր են տարածվել պայթյունի մասին։ Գայանեն տեղեկացրել է ամուսնուն ու կես ճանապարհը ոտքով, մի մասը՝ մեքենայով հասել են դեպքի վայր։ 

«Արմանս ճարպիկ տղա էր, երբ տարածքում չտեսա նրան, հետո հիվանդանոցներում փնտրեցինք վիրավորների, ավելի ուշ՝ մահացածների մեջ ու չգտանք։ Հույսս ամբողջությամբ կտրվեց, զգացի, որ տղաս ողջ չէ»,- ասում է Գայանեն։

Սեպտեմբերի 27-ին լուր չունենալով ո՛չ Ռաֆիկ պապիկից, ո՛չ Արմանից, ընտանիքը բռնել է գաղթի ճանապարհը։ Խորհուրդ են տվել գնալ ու փնտրել Երևանում։ Հայաստանյան բոլոր բուժհաստատություններում փնտրտուքներին զուգահեռ, նաև ԴՆԹ թեստ են հանձնել, երազելով՝ «գոնե համընկնում չլինի», քանի որ լսել էին վիրավորներ են տեղափոխել Ադրբեջան։ 

«Ամեն մի անցնող օրս անհնար է նկարագրել։ Սպասումը խեղդում էր։ Բայց հոկտեմբերի սկզբին զանգեցին-ասացին՝ «եկեք Հերացի»։ Արմանիս դիակը նույնականացվել էր։ Խելագարի պես ինձ պատեպատ էի տալիս։ Չհավատացի, մինչև իմ ցանկությամբ չտեսա որդուս այրված մարմինը, ու․․․․»։

Մեկ շաբաթ տևած ծանր ապրումներից հետո հաստատվում է նաև Գայանեի սկեսայրի ԴՆԹ-ն։ Հոկտեմբերի 9-ին, պապ ու թոռ, որ այդքան շատ էին կապված միմյանց հետ, Արարատի մարզի Ոստան գյուղում հուղարկավորվեցին միասին։ 

Արմանի նախասիրությունների մասին խոսելիս մայրը չգիտի՝ ինչից սկսի։ 14-ամյա տղան զբաղվում էր կարատեով, զուգահեռ՝ սիրողական ֆուտբոլով էր հետաքրքրված։ Դպրոցում սովորում էր գերազանց, ստեղծագործում էր։ Նրա գրած ձեռագիր բանաստեղծությունները ամենաթանկ հուշն են, որ Գայանեն իր հետ բերել է Արցախից...

Հունան Թադևոսյան

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն
Ամենադիտված