Գագիկ Ոսկանյանի համար դատախազը 18 տարվա ազատազրկում է պահանջել
ԻՐԱՎՈՒՆՔԴատախազը պահանջել է Քալբաջարում գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:
Այսօր Բաքվում տեղի է ունեցել օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում ապօրինաբար ձերբակալված զինծառայող Գագիկ Աշոտի Ոսկանյանի դատավարությունը։
Ոսկանյանը մեղադրվում է օգոստոսի 16-ին «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի» (չակերտները՝ Tert.am) համար։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։