Իսրայելի բանակը հայտարարել է լիբանանյան տարածքին պատասխան հարվածներ հասցնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը մի շարք հրթիռային հարվածներ է արձանագրել Լիբանանի տարածքից և պատասխան կրակ է բացել, տեղեկացնում է ՌՒԱ Նովոստի-ն:
Բանակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Գիշերվա ընթացքում մի շարք արձակումներ են գրանցվել Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ, ինչին ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել հրթիռների արձակման աղբյուրների ուղղությամբ»:
Հաղորդվում է նաև, որ գիշերվա ընթացքում իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման մի շարք թիրախների, այդ թվում՝ կառավարման կենտրոններին։