Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի ու Փաշինյանի վազքը «փակ շրջանակում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Եվրոպա կատարած այցին, ուշագրավ հայտարարություն է արել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Այն որոշակի վերծանման կարիք ունի: «Մեզ ոգևորում է այն փաստը, որ երկու կողմերն էլ ուղղակիորեն և միջնորդների միջոցով բանակցում են միմյանց հետ, - ասել է նա,- և դրա միջոցով մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտներ քաղելու իրական հնարավորություններ: Օրինակ, եթե առևտուրը Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով հոսի Թուրքիա, ապա դա զգալի խթան կհանդիսանա այդ առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար: Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել շուտափույթ խաղաղության համաձայնության հասնելու համար, և մենք շատ կցանկանայինք դա տեսնել»։

Սկսենք նրանից, որ այս պահին Բաքվի և Երևանի միջև բանակցություններում այսպես կոչված «տակտիկական» դադար է։ Ադրբեջանը սկսել է մերժել արևմտյան հարթակներում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու առաջարկները, թեև տեղեկություններ կային, որ կողմերը պատրաստվում էին ստորագրել համաձայնագիրը: Բայց որոշակի պահի Հայաստանը հանդես եկավ որոշ նոր առաջարկներով, որոնք պահանջում էին լրացուցիչ հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով խորհրդակցությունների համար։ Բայց հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր վերջին պահին չեղարկել իր այցը իսպանական Գրանադա, որտեղ հոկտեմբերի 5-ին Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում պետք է կայանար նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպումն ի վերջո կայացավ առանց նրա, Փաշինյանը, Միշելը, Մակրոնն ու Շոլցը համատեղ հայտարարություն ընդունեցին։ Վերջին անգամ Բաքուն նաև հրաժարվել է նման հանդիպումից ԱՄՆ-ում։

Հայաստանը պարտություն կրեց նաև Հաագայի միջազգային դատարանում, որը մերժեց Ադրբեջանի դեմ Հայաստանի 10 հայցերից 7-ը։ Նման կերպ ստեղծվել է մի անսովոր իրավիճակ. Հայաստանը հրաժարվում է բանակցել մոսկովյան հարթակում համարելով, որ «Մոսկվան խաղում է Բաքվի կողմից», իսկ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել արևմտյան հարթակում կարծելով, որ Արևմուտքը «խաղում է Երևանի կողմից»։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այդ կապակցությամբ ասել է. «Մեզ խաղաղություն է պետք մեր տարածաշրջանում, ոչ թե Վաշինգտոնում, Փարիզում կամ Բրյուսելում»:

Նման իրավիճակում Բաքուն առաջարկել է բանակցություններ սկսել երկկողմ հիմքով, առանց միջնորդների։ Բայց այստեղ կրկին կա ինտրիգ: Ալիևը Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոկերտիի հետ հանդիպմանը խոսել է խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու իր պատրաստակամության մասին և դա կապել պետական ​​սահմանին երկկողմանի հանդիպում անցկացնելու Հայաստանին ուղղված իր առաջարկի հետ։ Բայց այդ բանակցությունները վերաբերելու են սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրներին, և դա մոսկովյան բանաձևն է, որն է խաղաղությունն առանձին՝ սահմաններն էլ առանձին։ Ավելին, առանց խաղաղության պայմանագրի, անիմաստ է խոսել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պետությունների ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման հիման վրա, ինչպես պնդել է Օ'Բրայենը:

Իսկ ընդհանրապես, Միացյալ Նահանգների միջնորդությամբ Բաքվի և Երևանի ներկայիս դիվանագիտական ​​գործողությունները  հիշեցնում են «փակ շրջանակում» վազելը։ Հիշենք, որ Օ'Բրայենը կրկնել է այն բանաձևը, որով խոսել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեռևս 2022 թվականի մայիսին, երբ նա ԱՄՆ-ի օգնություն էր առաջարկել սահմանների սահմանազատման և սահմանագծման ջանքերում, ինչպես նաև կոչ էր արել առաջընթաց գրանցել տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացման գործում: Ընդ որում, այդ առաջարկն արվել էր հենց այն բանից հետո, երբ 2023 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը հանդիպել էին ընդհանուր սահմանին, և ասվել էր, որ խոսքը գնում է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցերի մասին։ Դրանից մի քանի օր առաջ էլ Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել էին Փաշինյանի և Ալիևի բանակցությունները։ Ի դեպ, այդ ժամանակ էր Փաշինյանը խոսել «Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու» և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին։ Այդ անգամ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հանվել էր օրակարգից, թեև դա ընդհանրապես ուղղակիորեն կապված էլ չէ երկու երկրների պետական ​​սահմանների խնդիրների հետ։ Բայց այն ժամանակ էլ ոչինչ չստացվեց:

Ենթադրաբար այն բանից հետո, երբ Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների շրջանակներում Բաքվին ուղարկեց իր առաջարկների ևս մեկ փաթեթի մասին, ադրբեջանական կողմը հանդես եկավ սահմանին հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։ Սպասենք, թե այս անգամ ինչ կստացվի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման
Ամենադիտված