Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպես նոր բարի ժամանակներում. ի ուրախություն ամբողջ աշխարհի Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են խաղաղության»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru-ն գրում է, որ արագ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը բոլոր կողմերից ողջունվել է։ «Մոսկվան գոհունակությամբ է ընդունել համատեղ հայտարարությունը, որով հաստատվում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովան,- մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման հարցերում»։

Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի այդ համատեղ հայտարարությունն աննախադեպ է: Նախ, դա երկու երկրների իշխանությունների համատեղ երկկողմ հայտարարությունն է, և երկրորդ հերթին այն ունի 30 տարուց ավելի հակամարտող հարևանների հարաբերություններին ոչ բնորոշ ոգի։ Հայտարարության մեջ կողմերը ոչ միայն նշել են, որ «կա պատմական հնարավորություն հասնելու երկար սպասված խաղաղությանը տարածաշրջանում» և «հաստատում են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը», այլ նաև միմյանց նկատմամբ նշանակալի քայլեր են փոխանակել: Բաքուն որոշել է ազատ արձակել 32 հայ, իսկ Երևանը 2 ադրբեջանցի զինվորների։ Բացի այդ, Հայաստանը աջակցություն է հայտնել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ նստաշրջանն ընդունելու Ադրբեջանի դիմումին և հանել է իր թեկնածությունը հօգուտ Բաքվի։ Ադրբեջանն էլ արձագանքել է աջակցելով Հայաստանի թեկնածությանն անդամակցելու Արևելյան Եվրոպայի COP խմբի բյուրոյին։

Պայմանավորվածությունները երկկողմանի են երևում, սակայն նկատենք, որ դրանք հայտարարվել են ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի տարածաշրջան կատարած այցից հետո։ Եվ Վաշինգտոնը, դատելով ամեն ինչից, մտադիր չէ հետաձգել իր ներդրում կատարելը։ Առաջիկայում ԱՄՆ մայրաքաղաքում սպասվում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր պարոն Օ’Բրայենը։ Հանդիպման հստակ ժամկետ դեռ չկա, սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ մինչև այս տարվա վերջ նման բանակցությունների հնարավորությունը չի կարելի բացառել։

Ինքը՝ Պետդեպարտամենտը, ի տարբերություն Մոսկվայի զուսպ արձագանքի, չափազանց դրական է արձագանքել ադրբեջանա-հայկական համատեղ հայտարարությանը։ Դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում երկու երկրների ղեկավարության համատեղ ջանքերը, որոնք «հիմք են դնում Հարավային Կովկասի ժողովուրդների խաղաղ և բարգավաճ ապագայի համար»։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը, նույն կերպ են արտահայտվել։ Անկարան, որը ևս ակտիվ խաղացող է Հարավային Կովկասում, նույնպես արձագանքել է: «Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումից... Մենք աջակցում ենք կողմերի մտադրությանը շարունակել բանակցությունները վստահության ամրապնդման համար հավելյալ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ», - հայտարարել է թուրքական ԱԳ-ն:

Ադրբեջանա-հայկական հարաբերություններում վերջին առաջընթացը փորձագետներին հիմք է տվել ասելու, որ կողմերն իսկապես մոտ են խնդրահարույց տարածաշրջանի համար կարևոր, պատմական պայմանավորվածությունների հասնելուն: «Ձերբակալվածների/ռազմագերիների փոխանակումը դիտվում է որպես այն ցուցիչներից մեկը, որ կողմերը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բայց եթե այն ստորագրվի մինչև տարեվերջ, ապա, ամենայն հավանականությամբ, դա կլինի շրջանակային համաձայնագիր։ Լիարժեք համաձայնագրի պատրաստումն ավելի շատ ժամանակ կպահանջի»,- Բաքվում «kommersant.ru»-ի թղթակցին ասել է  իրազեկ զրուցակիցը։

Քաղաքական վերլուծությունների կովկասյան կենտրոնի (Բաքու) տնօրեն Ահմեդ Ալիլին էլ «kommersant.ru»-ի հետ զրույցում վերջին իրադարձություններն անվանում է «հսկայական քայլ առաջ»։ «Սա Կովկասն է։ Այստեղ, մեկ գիշերվա մեջ կարող է պատերազմ սկսվել, և նաև մեկ գիշերվա ընթացքում ամեն ինչ կարող է դադարեցվել։ Չեմ բացառում, որ կողմերը շուտով ինչ-որ բան կստորագրեն»,- ասել է փորձագետը։

Մինչդեռ երկար դադարից հետո վերսկսված երկու երկրների միմյանց ուղղությամբ շարժման մեջ կա մի կարևոր նրբերանգ, որն է Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությունը գլխավոր խաղաղարարի կարգավիճակի համար։ Մոսկվան ի սկզբանե առաջընթաց էր գրանցել առանցքային դեր խաղալով 2020 թվականին լայնածավալ մարտերի դադարեցման գործում: Ռուս խաղաղապահները հայտնվեցին Ղարաբաղում, սակայն, չնայած դրան, չհետևեց հրադադարի ամբողջական դադարեցում, և այս տարվա սեպտեմբերին Բաքուն կայծակնային ռազմական գործողություն իրականացրեց տարածաշրջանում, որի արդյունքում տարածաշրջանն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նման կերպ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, ինչպես հիմա է պարզ դարձել, կողմերի համար բացել է խաղաղության հաստատման ճանապարհը։ Բայց Ռուսաստանը կցանկանար, որ իր տարածքում խաղաղության պայմանագիր կնքվեր, իսկ Արևմուտքն առաջարկում է իր ծառայություններն ու հարթակները։ Հայաստանն այժմ ավելի մոտ է Արևմուտքին, իսկ Բաքուն ակնհայտ նախապատվություններ չի ցուցաբերում։

Ահմեդ Ալիլին կարծում է, որ նման իրավիճակում, որպեսզի խոշոր խաղացողներից ոչ մեկը չնեղանա, կամ բոլորը, կամ ոչ ոք չպետք է երաշխավոր լինեն։ Եվ քանի որ առաջինը, հաշվի առնելով Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները, քիչ հավանական է թվում, Ադրբեջանը, ըստ փորձագետի, առաջարկել և առաջարկում է ուղիղ երկկողմ երկխոսություն։ «Վերջին համատեղ հայտարարությունն արվել է ընդամենը երկու կողմերի կողմից, երրորդը չկա,- նշել է պարոն Ալիլին,- իսկ դա կարող է նշանակել,  որ ստորագրման վայրը, հավանաբար, կլինի երկու երկրների միջև սահմանի մի կետ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ամենադիտված